Սամվել Բալասանյանը ռուսներին հանրակացարան չի՞ նվիրել
asparez.am-ը գրում է. Գյումրիում արդեն մի քանի օր է` համառորեն լուրեր են շրջանառվում, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանը վերջերս տեքստիլագործների հանրակացարաններից մեկը նվիրել է 102-րդ ռազմաբազային կամ Գյումրիում գործող ռուսական հյուպատոսարանին: Երեկ «Ասպարեզի» հետ զրույցում շրջանառվող այս լուրերը կտրականապես հերքեց քաղաքապետի մամուլի քարտուղար Լիլիթ Մակարյանն ու ավելացրեց. «Մենք ոչ մի բան էլ չենք տվել ռուսներին: Տեքստիլագործների 2 հանրակացարաններն էլ ունեն սեփականատեր»:
Տեքստիլագործների քառահարկ այս շենքը 26-27 տարի է՝ վերածվում է ավերակների, կիսափուլ շինությունում ապաստան են գտել թափառաշրջիկներ, նաեւ անօթեւան եւ պետության կողմից բնակարանային փոխահատուցման ոչ ենթակա մարդիկ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: