Ժիրայր Սէֆիլյան. Եռյակը գործում է իշխանության վերահսկողության շրջանակում

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը երաշխավորում է՝ 2016 թվականին ռեժիմը չի լինելու: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ժ.Սէֆիլյանը, ռեժիմը, որին նա մի քանի անգամ անվանեց հակառակորդ, այս տարվա ընթացքում կզիջի իշխանությունը:

Ըստ նրա՝ «100-ամյակը առանց ռեժիմի» կարգախոսը վերաբերում է աբողջ տարվան, ոչ թե միայն ապրիլի 24-ին: Նա նշեց, որ եթե մինչև ապրիլի 24-ը չհասնեն իշխանափոխության, ապա այդ օրը բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ արցախցիներին, կոչ արեց դուրս գալ փողոց պայքարելու՝ այլևս տուն չվերադառնալու նպատակով՝ մինչև հասնեն արդյունքի:

Հարցին, թե եռյակը նույնպես իշխանափոխություն է պաանջում, հնարավո՞ր է միանան նրանց, մասնակցեն մարտի 1-ի հանրահավաքին, Ժ.Սէֆիլյանը պատասխանեց, որ եռյակը գործում է իշխանության վերահսկողության շրջանակում, իսկ իրենք կեղծ ընդդիմության պրոցեսից դուրս են:

«Խառնակչություն չենք անելու, չենք խոչընդոտելու զոհերի ոգեկոչման արարողությանը ո՛չ Երևանում, ո՛չ Հայաստանի որևէ այլ քաղաքում: Խաղաղ գործընթաց է լինելու: Ովքեր չեն հասկանում, որ այդ օրը վերածննդի, ոչ թե սգի օր է, թող մեզ միանան հաջորդ օրը»,- ասաց Սէֆիլյանը՝ հավելելով, որ հրաժարականեր պահանջելն անիմաստ գործ է՝ գլխավոր նպատակին պետք է հասնեն:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ ձևավորելու են քաղաքացիական բանակ, որը քաղաքացիական անհնազանդության տարբեր մեթոդներով կձերբազատվի այս ռեժիմից. «Երիտասարդներին կոչ եմ անում այսօրվանից համալրեն մեր շարքերը, ցուցակագրվեն որպես քաղաքացիական բանակի ազգային զինվոր: Դա վերաբերվում է նաև պատերազմի այն մասնակիցներին, որոնք կարողացել են իրենց հօգիները չվաճառեն»:

Տեսանյութեր

Լրահոս