Հայաստանն ու Եվրոպական միությունը մտքեր են փոխանակում, չեն բանակցում. Կարեն Նազարյան

«ՀՀ-ԵՄ հարաբերությունները զարգացնելու հարցում Հայաստանը կաշկանդված չէ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն` արձանագանքելով օրերս ԵՄ ներկայացուցիչ Մայա Կոչիյանչիչի և ԵՄ այլ պաշտոնյաների դիտարկումներին, թե ԵՄ-ՀՀ հարաբերություններում գնդակը ՀՀ դաշտում է և այսուհետ ՀՀ-ն պետք է հանդես գա իր առաջարկներով:

Նա նշեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում ՀՀ տեսլականի մասին մեկ անգամ չէ, որ հայտարարվել է: Պաշտոնյան հղում կատարեց Վիլնյուսյան գագաթնաժողովում ՀՀ-ԵՄ ընդունած հռչակագրին ու դրանում ամրագրված դրույթներին՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման վերաբերյալ: Կարեն Նազարյանը վստահեցրեց, որ Հայաստանն անկաշկանդ զարգացնում է իր հարաբերությունները ԵՄ-ի հետ:

«Մենք գտնվում ենք մտքերի փոխանակման փուլում մի շարք կարևորագույն հարցերի շուրջ:  Խոսքը ոչ թե նոր փաստաթղթի մասին է, այլ մենք հիմա մտքերի փոխանակման փուլում ենք  և քննարկում ենք  հարաբերությունների նոր իրավական շրջանակի ձևավորման հարցը: Այստեղ խոսքը բանակցությունների մասին չէ, կարևոր է հստակեցնել, խոսքը հենց մտքերի փոխանակման մասին է»,- ընդգծեց փոխնախարարը: Վերջինս հրաժարվեց անդրադառնալ ԵՄ Արևելյան գործընկերության՝ Ռիգայում կայանալիք գագաթնաժողովից սպասելիքներին, ասելով, որ դիվանագիտության ոլորտում կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է:

 

Կարդացեք նաև

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի