«Նորմանդական քառյակի» առաջնորդները հռչակագիր են ընդունել
Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մինսկի բանակցությունների արդյունքում հռչակագիր են ընդունել, որը բաղկացած է 4 էջից:
Դրանում նշված է, որ նրանք հաստատում են Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության մասին իրենց ողջ հարգանքը: Առաջնորդները խորապես համոզված են, որ խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք:
Այդ համատեքստում առաջնորդները հավանություն են տալիս Մինսկյան համաձայնագիր իրագործմանը, որն ընդունվել ու ստորագրվել է 2015 թվականի փետրվարի 12-ին Մինսկում բոլոր նրանց կողմից, ովքեր ստորագրել են նաև 2014 թավականի սեպտեմբերի 5-ի Մինսկյան արձանագրությունն ու 2014 թվականի սեպտեմբերի 19-ի Մինսկյան հուշագիրը:
Առաջնորդները կիսում են այն համոզմունքը, որ ԵՄ-ի, Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև համագործակցության ամրապնդումը կնպաստի տվյալ ճգնաժամի կարգավորմանը:
Գերմանիան ու Ֆրանսիան տեխնիկական աջակցություն են ցուցաբերելու հակամարտության շոշափած շրջաններում բանկային համակարգի սեգմենտի վերականգնման համար:
Առաջնորդները նախկինի նման հավատարիմ են մնում Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս ընդհանուր հումանիտար ու տնտեսական տիրույթ ստեղծելու գաղափարին՝ հենված միջազգային իրավունքի ու ԵԱՀԿ-ի սկզբունքների նկատմամբ հարգանք ցուցաբերելու վրա: