Բաժիններ՝

Ինչո՞ւ են երջանիկ լինելու մեր բոլոր փորձերն անհաջողության մատնվում

Փողը, հաջողությունն ու աշխատակիցների հարգանքը ոչ մի կերպ չեն ազդում ձեր երջանիկ լինելու վրա:
Եթե ձեզ անընդհատ դժբախտ եք զգում, ապա, ամենայն հավանականությամբ, դրանում մեղավոր է ձեր դժբախտ մանկությունը: Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի մասնագետները՝ պրոֆեսոր Ռիչարդ Լայարդի գլխավորությամբ, ուսումնասիրություններ են անցկացրել` պարզելու համար, թե ինչ գործոններ են հիմնականում ազդում մեր երջանիկ լինելու վրա:

Պարզվեց, որ գլխավոր գործոնը մեր մանկությունն է: Եթե երջանիկ եք եղել մանուկ ժամանակ, ապա վստահ եղեք, որ կարող եք պահպանել դրական տրամադրությունը նույնիսկ այն ժամանակ, երբ մեծանաք: Եթե երեխան ունի էմոցիոնալ խնդիրներ, ապա կարող եք համոզված լինել, որ անկախ նրանից՝ նա հաջողա՞կ կլինի, թե՞ ոչ, կրթվա՞ծ կլինի, թե՞ ոչ, կերջանկացնի՞ նրան ընտանիքը, թե՞ ոչ, ամենայն հավանականությամբ, նա այդպես էլ երջանիկ չի լինի:

Գիտնականները պնդում են, որ իրենց հետազոտությունները կստիպեն փոխել Եվրոպայում դպրոցների կրթական համակարգը: Այսօր ուսուցիչները հիմնականում կարևորում են երեխայի կրթական առաջադիմությունը: Եթե նա լավ է սովորում, ապա իր հետ ամեն ինչ կարգին է: Բայց, չգիտես՝ ինչու, ոչ ոք չի կենտրոնանում երեխայի սոցիալական վիճակի, նրա մտավոր, հոգեբանական և մշակութային զարգացման վրա: Այս մոտեցումը պետք է փոփոխվի:
Լայարդն ու իր թիմը հետազոտել են ինը հազար մարդու տվյալներ, որոնք ծնվել են 1970 թվականի առաջին 3 շաբաթների ընթացքում: Այնուհետև գտել են այդ նույն մարդկանց և խնդրել նրանց ընդհանուր անկետա լրացնել, որում հարցերի մեծ մասը կապված էին նրանց 5-7 տարեկան եղած ժամանակվա հիշողությունների հետ: Նրանց նաև խնդրել էին գնահատել իրենց ներկայիս կյանքը: Արդյո՞ք նրանք գոհ են իրենց այժմյան աշխատավարձից, առողջությունից, ընկերներից, ընտանիքից, մասնագիտական հաջողություններից:

Պարզվեց, որ փողի գործոնը շատ աննշան ազդեցություն է ունենում մարդու բարեկեցության վրա: Այն կարելի է գնահատել 1%: Ձեր ամենօրյա երջանկության մակարդակի 15%-ը կախված է ձեր էմոցիոնալ առողջությունից: Բայց ամենակարևոր գործոնն այն է, թե ինչպես եք զգացել ձեզ փոքր տարիքում: Եթե երջանիկ մանկություն եք ունեցել, ապա հասուն տարիքում ևս ձեզ լավ եք զգում:

Կարդացեք նաև

Եթե ատում եք դպրոցում անցկացրած տարիները, ապա ոչինչ այլևս ուղղել չի լինի:
Ըստ մասնագետների` պետք է պայքարել կրթական համակարգի փոփոխությունների համար, այլ ոչ թե հազարավոր գրքեր կարդալ այն մասին, թե ինչպես երջանիկ լինել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս