Թուրինջն ու մեղրը՝ ճարպերն այրող միջոց

Վիտամին C-ից բացի, թուրինջն (грейпфрут) իր մեջ պարունակում է վիտամիններ A, B, D, E, կալցիում, մագնեզիում, ցինկ, պղինձ, երկաթ և ֆոսֆոր: Այն հրաշալի հակաբակտերիալ միջոց է: Պարունակում է նաև հակաօքսիդանտներ:

Մեղրի հետ համադրության դեպքում թուրինջից կարելի է ստանալ հրաշալի թուրմ՝ էլիքսիր, որը կօգնի պահպանել գեղեցկությունն ու առողջությունը, ինչպես նաև՝ այրել ավելորդ կալորիաները: Ձեզ ենք ներկայացնում այդ հրաշք թուրմի բաղադրատոմսը:

Բաղադրությունը.

  • 1 թուրինջ (грейпфрут)
  • 1 ճ/գ մեղր

turinjԿեղևազատեք թուրինջը, կտրատեք մանր մասերի և լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք մեղրը և հարեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը:

Կարդացեք նաև

Ստացված ըմպելիքը պարունակում է պեկտին, որն իջեցնում է խոլեստերինի և ճարպերի մակարդակը: Այն նաև կիջեցնի արյան մեջ շաքարի քանակությունը և կկարգավորի նյութափոխանակությունը: Եթե ամեն օր օգտագործեք այս ըմպելիքը, կիջեցնեք վատ խոլեստերինի մակարդակը 15%-ով, իսկ ճարպերը՝ 27%-ով:

Ամեն անգամ ուտելուց հետո մի քանի կում խմեք այս ըմպելիքից, և սննդից ստացված ճարպերի կեսը կայրվեն ձեր աչքի առջև:

Պետք է հիշել, որ, այնուամենայնիվ, թուրինջը կարող է ազդել որոշ դեղահաբերի ազդեցության վրա: Այդ իսկ պատճառով, եթե որոշակի դեղեր եք օգտագործում, առաջին հերթին ուշադրություն դարձրեք թուրինջի և այդ դեղամիջոցի համատեղելիության վրա:

Խուսափեք թուրինջից կամ դրանից պատրաստված ըմպելիքներից և ուտելիքներից, եթե արյան ճնշումն իջեցնելու, քաղցկեղի, սրտի հիվանդոււթյունների համար նախատեսված դեղամիջոցներ եք օգտագործում, ինչպես նաև՝ հակաբիոտիկների ու հակադեպրեսանտների դեպքում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս