Ա. Նավասարդյանը բացատրում է, թե ինչու են իրենց հետազոտությունը վերնագրել «Ընդդիմադիր ըլնեմ»

«Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօրվա ասուլիսին՝ նոյեմբերի վերջին իրենց կատարած հետազոտության արդյուքների ներկայացման ժամանակ հայտարարեց, որ իրենց հետազոտությունն անվանել են «Ընդդիմադիր ըլնեմ»: Լրագրողները խնդրեցին բացատրել «այս տարօրինակ վերնագիրը»:

Ա.Նավասարդյանն ի պատասխան նշեց, թե երեկվա՝ Հայ ազգային Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ հնչած անվանարկումներից հետո՝ ինքը ավելի քան համոզված է, որ իրենց այդ անվանումը շատ տեղին է. «Որովհետև այս վերջին 3-4 տարվա ընթացքում մենք ավելի շատ տեսնում ենք պայքար ընդդիմությունը ընդդիմության դեմ, թե ով է իրական ընդդիմությունը, քան թե տեսնում ենք ընդդիմության պայքարը իշխանական թևի հետ»:

Հարցին՝ արդյոք դրանով վերաբերմունք չե՞ք արտահայտել արդյուքները հրապարակելիս, Ա. Նավասարդյանն այսպես պատասխանեց.

«Եթե դուք կարծում եք, որ պրեզենտացիային անվանում տալով՝ դա վերաբերմունք է… Իմ համոզմամբ՝ սա ճիշտ նկարագրությունն է այդ ընթացիկ իրավիճակին՝ ընդդիմադիր դաշտում: Երբ բոլորը անխտիր փորձում են դառնալ լիդեր և պախարակում են մնացած բոլոր ուժերին: Երեկվա Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերջում եղած մեսիջը ևս մեկ անգամ փաստեց, որ այս անվանումը շատ տեղին է:

Կարդացեք նաև

Ես անկախ հետազոտական կենտրոն եմ և ես իրավասու եմ իմ պրեզենտացիային տալ այն անվանումը, որը ես կարծում եմ՝ հարմար է, դա իմ իրավունքն է, դուք կարող եք համաձայնել, կարող եք չհամաձայնել»:

 

Տեսանյութեր

Լրահոս