Բաժիններ՝

«Պետք է անցնենք պարզ հարկային համակարգի». Հրանտ Բագրատյան

«Դնում քվեարկում եք, երկու ամիս հետո հետ եք բերում»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում օրինագծերի թերիության վերաբերյալ իր դժգոհությունը հայտնեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Ըստ նրա՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունները մասնակի լուծում են. «Արդեն չես հասկանում՝ արժե՞ սրա մասին կողմ խոսել, թե՞ ոչ: Վաղ, թե ուշ մենք ստիպված կլինենք ամբողջ ԱԱՀ-ն հանել, մտցնել շրջանառոթյան հարկ»:

Ըստ նրա՝ աշխարհի փորձը ցույց է տվել, որ ինտեգրացիոն միտումներն են գերակշռում: Բագրատյանի խոսքով՝ երկիր առ երկիր անցնում են շրջանառության հարկի՝ Չինաստանը,ԱՄՆ-ը, Ճապոնիան, Հնդկաստանը: Նրա խոսքով՝ ԵՄ-ում այժմ կա երկու չլուծված պրոբլեմ՝ եվրո և ԱԱՀ: Բագրատյանը հիշեցրեց, որ Հայաստանում ԱԱՀ-ն հայտնվել է 90-ականների սկզբներին, ենթադրվում էր ԱՊՀ շուկաներում պահպանել ԽՍՀՄ կոոպերացիան, բայց դա բացառված էր, և այսօր Ռուսաստանը չի արտադրի մի արտադրանք, որի դետալն արտադրի ՀՀ-ն:

Դրա հետ կապված, ըստ Բագրատյանի, ԱԱՀ-ն իրեն բացարձակ չի արդարացնում և երկրներն իրար հետևից հրաժարում են դրանից: Բագրատյանը ներկայացրեց իր տեսակետով Հայաստանի տնտեսության իդեալական մոդելը՝ ՓՄՁ հարկման շեմը մինչև 115 մլն դրամ և 5-6% շրջանառության հարկ, իսկ խոշորների համար 10-12%, ընդ որում՝ խոշորի դեպքում էլ մինչև ՓՄՁ շեմը խոշորը նույնպես հարկվի նույն կերպ, ինչ որ փոքրը: Սրա արդյունում, պատգամավորի կարծիքովմ 4-5 անգամ կփոքրացնենք հարկային ծառայությունը, որն անելիք չէր ունենա: «Շահութահարկի հետ ի՞նչ է լինելու, եթե այս փոփոխությունը ԱԱՀ-ի հետ տեղի ունենա: Շահութահարկը կվերանա ու կհարկենք միայն շրջանառությունը: Մի քայլ ետ գնացինք: Հիմա ես չգիտեմ, որ սա ընդունենք՝ ի՞նչ կլինի: Նախկինում սրա համար մենք ենք պայքարել և ֆինանսների նախարարը բերեց այս օրենքը: Պետք է անցնենք պարզ հարկային համակարգի»,- ասաց Հ. Բագրատյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս