Խնդիրներ, որոնք բանանն ավելի լավ կլուծի, քան դեղահաբերը

Բանանն ավելի մեծ քանակությամբ մանրաթելեր և տարբեր տեսակի շաքար է իր մեջ պարունակում, քան մյուս մրգերը: Հենց այդ պատճառով այս հրաշալի միրգը հսկայական էներգիա է արտադրում, բացի այդ, այն ավելի լավ կարող է կարգավորել առողջության հետ կապված որոշ խնդիրներ, քան դեղորայքը:

Երբեք մի վարանեք բանան ուտել, քանի որ  մրգերի ցանկում այն առաջատարն է:

1. Արյան բարձր ճնշում- Քչերը գիտեն, որ աղի չափից շատ օգտագործումը վատ ազդեցություն է ունենում արյան ճնշման վրա: Արյան ճնշումը կարգավորելու համար խորհուրդ է տրվում ամեն առավոտ բանան ուտել: Բանանը հարուստ է կալիումով, որը կարևոր է արյան համար:

2. Դեպրեսիա- Բանանը կարող է օգնել դեպրեսիայի դեմ պայքարում: Սրան նպաստում է մրգի մեջ առկա տրիպտոֆանը: Տրիպտոֆանը խթանում է սերոտոնինի սեկրեցիան (երջանկության հորմոնը): Մի քանի րոպեում տրամադրություն բարձրացնելու համար՝ միակ բանը, որ ձեզանից կպահանջվի՝ մեկ բանանն է: Ձեզ ավելի հանգիստ և ուրախ կզգաք:

Կարդացեք նաև

3. Սթրես– Սթրեսը կարող է նվազեցնել  կալիումի քանակությունը մեր օրգանիզմում, քանի որ այն կարող է հեշտությամբ արագացնել նյութափոխանակությունը:  Նյութափոխանակությունն ու կալիումը սերտորեն կապված են միմյանց հետ: Ինչպես արդեն նշեցինք՝ բանանը կարող է բարձրացնել կալիումի մակարդակը: Այս մրգի հաճախակի օգտագործումը ոչ միայն բարձրացնում է կալիումի մակարդակը, այլև՝ կարգավորում է օրգանիզմում  ջրի քանակությունը և լավացնում սրտի աշխատանքը:

4. Փորկապություն- Բանանը պարունակում է դիետիկ մանրաթելեր և պեկտին, որոնք երկուսն էլ խթանում են օրգանիզմից թույների դուրսբերման գործընթացը և արագացնում մարսողությունը: Բացի այդ, բանանը նվազեցնում է փքվածությունը, խթանում մարսողությունը և կանխարգելում փորկապությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս