Ըմպելիք, որը սպիտակ մազերին է վերադարձնում բնական գույնը
                                    Գոյություն ունեն մի քանի բնական միջոցներ, որոնք կարող են հրաշքներ գործել, երբ խոսքը գնում է իմունիտետը, մազերը և մարմինը լավացնելու մասին: Healthyfoodstar.com-ը ներկայացնում է հրաշք մի ըմպելիք, որը, ըստ աղբյուրի, կարող է սպիտակ մազերին վերադարձնել իրենց բնական գույնը, արագացնել աճը և ամրացնել մազարմատները:
Բաղադրությունը
- 200մլ կտավատի յուղ
 - 4 կիտրոն
 - 3 պճեղ սխտոր
 - 1 կգ բնական մեղր
 
Պատրաստման եղանակը
Մաքրեք սխտորն ու կիտրոնները և աղացեք: Ստացված խառնուրդին ավելացրեք մեղրն ու կտավատի յուղը: Բոլոր բաղադրիչները խառնեք իրար՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Խառնուրդը տեղավորեք ապակյա տարայի մեջ և դրեք սառնարանը:
Օրվա ընթացքում յուրաքանչյուր ուտելուց առաջ 1ճ/գ խմեք: Հիշեք, որ պետք է օգտագործեք միայն փայտյա կամ պլաստմասսե գդալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    