Կանաչ կոկտեյլները՝ որպես ճարպերի այրման հիանալի միջոց

Կանաչ բանջարեղենից և մրգերից պատրաստված կոկտեյլները հատկապես օգտակար են օրգանիզմը մաքրելու և ճարպերն այրելու համար։

Վիտամինների և հանքանյութերի բարձր պարունակության շնորհիվ նրանք կօգնեն հասնել էֆեկտիվ արդյունքների նիհարելու և մարմինը թույներից մաքրելու գործում։ Եվ այսպես՝

1. Կիվի, սպանախ և հազար (маро́ль (ֆրանս. Marolles))

Այս 3 մթերքների համադրությունը մեզ բջջանյութով, քլորոֆիլով և հակաօքսիդանտներով հարուստ հիանալի համեղ կոկտեյլով է ապահովում։ Ճարպերն այրելուց բացի՝ նրա մեջ եղած օգտակար նյութերը կօգնեն հաղթահարել սթրեսը և բարելավել մարսողական համակարգի աշխատանքը։

Կարդացեք նաև

Բաղադրությունը՝

  • 1 մաքրած կիվի
  • սպանախի 5 տերև
  • հազարի 5 տերև
  • 1 բաժակ եռման ջուր
  • 1 թ/գ մեղր

Պատրաստման եղանակը՝

Բոլոր բաղադրամասերը հարել բլենդերով և ավելացնել մեղրը։

Խորհուրդ է տրվում այս կոկտեյլն օգտագործել շաբաթը 3 անգամ՝ առավոտյան։

2. Նեխուր (քարավուզ), անանաս, թուրինջ (грейпфрут)

Բաղադրիչները՝

  • նեխուրի 2 ցողուն
  • հասած 2 թուրինջի հյութ
  • 1 կտոր անանաս
  • 1 թ/գ մեղր

Պատրաստման եղանակը՝

Բոլոր բաղադրամասերը հարել բլենդերով և ավելացնել անանուխի մի քանի թերթիկ։ Դրա բաղադրության մեջ եղած բջջանյութը նպաստում է օրգանիզմից ճարպերի և թույների դուրսբերմանը։

Այն անհրաժեշտ է խմել 5 օր շարունակ, առավոտյան՝ քաղցած փորին, ապա աստիճանաբար մտցնել ամենօրյա սննդակարգի մեջ։

Եթե օրգանիզմը նորմալ է արձագանքում այս կոկտեյլին, շարունակեք օգտագործել, հակառակ դեպքում բավարարվեք շաբաթը 1 անգամով։

3. Սպանախ, նեխուր, մաղադանոս, խնձոր և վարունգ

Բաղադրամասերը՝

  • նեխուրի 1 ցողուն
  • սպանախի 6 տերև
  • կես բաժակ մաղադանոս
  • 1 միջին չափի միջուկը և կորիզները հանած, բայց կեղևը չմաքրած կանաչ խնձոր
  • կես վարունգ
  • կես կիտրոն

Պատրաստման եղանակը՝

Բոլոր մթերքները հարել բլենդերով մինչև համասեռ զանգված դառնալը և ավելացնել կես կիտրոնի հյութ։

Այս հյութը պետք է խմել 10 օր շարունակ, առավոտյան։

Այն С և В6 վիտամինների, բջջանյութի, ֆոլաթթվի, օմեգա-3 ճարպաթթվի, ֆիտոնուտրիենտների և հակաօքսիդանտների անհավատալի շտեմարան է։

Բոլոր 3 կոկտեյլներն էլ, օրգանիզմի ճարպերը այրելուց բացի, օրգանիզմից դուրս են բերում հեղուկը:

Այդ պատճառով էլ այս հյութերը խմելու օրերին հատկապես չմոռանաք բավարար քանակությամբ ջուր խմել։

Պետք է հիշել, որ այս կոկտեյլները չի կարելի խմել տևական ժամանակ, իսկ ալերգիաների կամ մարսողական խնդիրներ նկատվելու դեպքում անմիջապես դադարեցնել այդ հյութերի գործածումը։

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031