Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մաստակ եք ծամում
Պարզվում է՝ մաստակ ծամելիս ոչ միայն ատամներն են վնասվում, այլև այդպիսով կարող եք վնասել նաև ամբողջ օրգանիզմը:
Բակտերիա
Ըստ healthyfoodstar.com-ի՝ քանի որ մաստակի բարձիկը ձեռքերով եք բերանը դնում, այդպիսով հարյուրավոր բակտերիաներ կարող եք ներմուծել ձեր օրգանիզմ:
Կարող եք վնասել ծնոտը
Մաստակ ծամելը կարող է ծնոտի վնասվածքի, ատամնացավի, գլխացավի, մկանային և ականջի ցավերի պատճառ հանդիսանալ:
Մարսողությունը
Մաստակ ծամելու ընթացքում ձեր ստամոքս է ներթափանցում երկու անգամ ավելի շատ օդ, որը կարող է փքվածության, գազերի, ինչպես նաև տարբեր առողջական խնդիրներ առաջացնող վիրուսների պատճառ հանդիսանալ:
Գիրություն
Ծամելը գրգռում է ախորժակը: Այդպիսով դուք անցանկալի կալորիաներ կհավաքեք, որն էլ կհանգեցնի ավելորդ քաշի առաջացման:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը