Նյարդային բջիջներն ամեն դեպքում վերականգնվում են

Ժամանակակից գիտությունն ապացուցել է նյարդային բջիջների՝ մարդու ցանկացած տարիքում վերականգնվելու ունակությունը։

Այդ մասին վկայում է Գետինգենի կլինիկայի պրոֆեսոր Գ. Խյուտերը, ում զեկույցը մեծ ռեզոնանս առաջացրեց հոգեբույժների վերջին համաշխարհային կոնգրեսի ժամանակ։ «Մենք բացահայտեցինք,- ասում է պրոֆեսոր Խյուտերը,- որ նյարդային բջիջների վերականգնողական պոտենցիալի պահպանմանը նպաստում են 4 գործոններ՝

1. Երազանքի և իրականության համաձայնվածությունը

2. Սեփական կյանքը կազմակերպելու ունակությունը

Կարդացեք նաև

3. Կյանքի իմաստի ընկալումը

4. Սոցիալական կապերի ամրությունը, այսինքն՝ հնարավորինս շատ մարդկանց հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատում։

Այդ ամենը կա և մնում է հոգեթերապիայի նպատակը։

Բայց այժմ մենք հասկանում ենք՝ ինչպես են այդ պրոցեսներն իրացվում բջջային մակարդակում»։

Խյուտերը համոզված է, որ դրա մասին վկայում է նաև Սանկտ Պետերբուրգի Իոֆֆեի անվան Ֆիզիկատեխնիկական ինստիտուտում անցկացված փորձը, որի ընթացքում ապացուցվեց, որ ինչքան արդյունավետ է աշխատում գիտնականը, այնքան երկար է նա ապրում։

Մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի, միկրոդիալիզի և էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտությունների օգնությամբ գիտնականները տեսան, որ սթրեսը ճնշում է վերականգնվելու` ուղեղի ունակությունը, իսկ պրոբլեմը, որի համար մարդն արդեն լուծում գտել է, հանգեցնում է նյարդային հյուսվածքների վերականգնմանը և նրա անցանելիությանը։

Ինչպես նշում է պրոֆեսոր Խյուտերը, դա կատարվում է ոչ միայն մանկական, այլև ցանկացած տարիքում, բայց տարբեր աստիճաններով։

Պրոցեսն ավելի ինտենսիվ է ընթանում 20 տարեկանում, ավելի դանդաղ՝ 70-ում, բայց ամեն դեպքում ընթանում է։

Մանկահասակ երեխաներն այդքան արագ են սովորում, քանի որ նրանք օրական 50-100 բացահայտում են անում իրենց համար։

Դպրոցական տարիքում գիտելիքների ստացումից առաջացած հիացմունքը վերջանում է ուսումնառության պրոցեսի` ինչ-որ չափով պարտադիր լինելու պատճառով։

85 տարեկանում կամ ցանկացած այլ տարիքում սովորելու նկատմամբ ունակությունն ուղեղի տեխնիկական հնարավորությունների հարց չէ, այլ կյանքի ճաշակի հարց։

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031