Բաժիններ՝

Նաիրիտցիները վճարման ժամանացույց են պահանջում կառավարությունից

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր՝ մարտի 3-ին, հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց՝ այս անգամ պահանջելով վճարումների հստակ ժամանակացույց ներկայացնել իրենց: Գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ակցիայի մասնակիցներն արդեն չեն բավարարվում վճարումների մասին խոստումներով, նրանք ցանկանում են, որպեսզի կառավարությունը վճարումների պատշաճ ժամանակացույց ներկայացնի:

«Մենք շարունակելու ենք ցույցերը, գրեթե ամեն օր կհավաքվենք այստեղ՝ բարձրացնելով մեր պահանջը, եթե մենք ավելի հաճախ նման հավաքներ անցկացնենք, մեզ, ի վերջո, կընդունեն և կլսեն»,- ասաց Ա. Հարությունյանը՝ նկատելով, որ եթե այսօր կառավարությունում իրենց չընդունեն, ապա շարժվելու են դեպի ՀՀ նախագահական նստավայր:

Գործարանի նախկին աշխատակիցները հայտնեցին, որ իրենց չի հետաքրքրում՝ որտեղից կամ ինչպես են պատրաստվում իրենց վճարել, իրենք մնացել են առանց աշխատանքի և օրենքի շրջանակներում պահանջում են իրենց կատարած աշխատանքի վարձատրությունը. «Ինչ ուզում են՝ թող անեն, եթե տարբերակներ չունեն, թող գործարանի գույքը վաճառեն և վճարեն մեզ, ի՞նչ անենք, մենք չենք իրենց փոխարեն մտածելու ֆինանսավորման ուղիների մասին»:

Ա. Հարությունյանը նկատեց, որ իրենք օրենքի սահմաններում են շարունակելու իրենց քայլերը, մինչդեռ ցուցարարները շեշտեցին, որ եթե կառավարությունը շարունակի նման անտարբերություն ցուցաբերել, իրենք գործնական քայլերի կանցնեն՝ նստացույցեր կանեն և ճանապարհներ կփակեն:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս