«Սփյուռքահայությունն անջատված է հայաստանյան իրադարձություններից` լինի դա քաղաքական, սոցիալական թե տնտեսական: Այս փորձը կարևոր դաս է՝ անդրադառնալու, որ սփյուռքահայությունը և Հայաստանը բաժանված են, հենց դա պետք է փոխենք»,- ասաց Թանկյանը: Նրա խոսքով` խնդիրը ոչ թե կուսակցության մեջ է, կամ ում համար ենք քվեարկում, հարցն այն է, որ պետք է անել ամեն ինչ, որ երիտասարդությունը չարտագաղթի:
«Երբ Գագիկ Ծառուկյանը մի քանի ամիս առաջ ասաց, որ կմտածի, չի բացառվում, փակը բացել, կամ ծալել, հետո բացել, ես ասել եմ` ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է: Ես և մեր կուսակցության նախագահը, գնահատականներ տվել ենք երևույթներին, ոչ թե անձին և մնում ենք մեր կարծիքին: Բոլոր վատ երևույթները մերժում ենք, բոլոր դրական երևույթները, այն կարծիքները, որ կա քաղաքական մշակույթի հետ կապված, մենք ընդունում ենք: Մենք երբեք անձերին չենք պիտակավորել, մենք խոսել ենք երևույթների մասին»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձը:
Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է հեռահար եղանակով պատվիրել հաշվի գծով տեղեկանք և քաղվածք: Պատվիրել հաշվի գծով տեղեկանք կամ քաղվածք կարելի է Բանկի՝ www.vtb.am կայքի միջոցով, հարցման մեջ նշելով նաև հարմար ժամը և մասնաճյուղը՝ արդեն իսկ պատրաստի տեղեկանքը (օրինակ` դեսպանատուն ներկայացնելու համար և այլն) կամ քաղվածքը ստանալու համար:
Բոլորին է հայտնի Ձեր կողմից ծավալվող բարեգործական նախաձեռնությունները հանուն Հայաստանի և Արցախի բարօրության, ինչի մասին են վկայում Ձեզ շնորհված «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը և բազմաթիվ պարգևները՝ ազգային շահերի պաշտպանման գործում նշանակալի ավանդի ներդրման, հանուն հայության բազմամյա և արգասաբեր գործունեության, Հայաստանի Հանրապետության զարգացմանը և առաջընթացին նվիրված գործունեության և մեծ վաստակի համար։
Ադրբեջանի անթաքույց պահանջները ՀՀ տարածքների նկատմամբ ակնհայտ ձեւով ապացուցում են, թե ինչու միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ Ադրբեջանը պետք է միջազգային պատասխանատվություն կրի ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի եւ դրա հետեւանքների համար:
160-170 սմ։ Վստահություն եք առաջացնում, մարդիկ ձգտում են դեպի ձեզ՝ հիանալով ձեր սրամտությամբ, շփվելու կարողությամբ և ուղղախոսությամբ։ Սիրում եք շփվել և մարդկանց ասելիք ունեք։ Այն մարդկանցից եք, ովքեր կարողանում են իրենց շուրջը հավաքել մյուսներին։ Պատասխանատու մարդ եք, ով մտածում է շրջապատի զգացմունքների մասին։ Հավատում եք, որ ձեզ շրջապատում են արդար մարդիկ։ Ձեզ հետ հեշտ է։ Լիդեր եք, ով պատրաստ է ողջ պատասխանատվությունը վերցնել իր վրա։
Բջջային հեռախոսը կարող է վտանգավոր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։ Ըստ որոշ հետազոտությունների՝ բջջային հեռախոսները կարող են նորագոյացությունների պատճառ դառնալ։ Դա է պատճառը, որ խորհուրդ է տրվում որքան հնարավոր է՝ հեռու պահել այն գլխից։
Այս սննդակարգին հետևելու ընթացքում անհրաժեշտ է խուսափել աղի և շաքարի օգտագործումից, խմել կամ ջուր, կամ թեյ։ Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում խմել նվազագույնը 1 լիտր ջուր՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։
Ցավոք, շաքարախտը համարվում է ամենատարածված հիվանդություններից մեկը, որն առաջանում է օրգանիզմի՝ բավական ինսուլին արտազատել չկարողանալու պատճառով: Հետևաբար՝ շաքարախտով տառապողներն ունեն գլյուկոզայի բարձր մակարդակ, քանի որ ենթաստամոքսային գեղձը բավական քանակությամբ ինսուլին չի արտադրում:
Անտանելի է դարձել այն ամենը, ինչ դուք չեք սիրում։ Երբ կյանքում փոքր երևույթները, որոնք նախկինում ձեզ շատ չեն անհանգստացրել, սկսում են մեծ թվալ, իմացեք, որ փոփոխությունն արդեն «ճանապարհին» է։ Համբերության բաժակը, ի վերջո, լցվում է, և մենք անցնում ենք գործողությունների։
Կրծքավանդակ։ Պրագմատիկ են, պարզ են հարաբերություններում, արդար, բաց։ Զայրանում են, երբ իրենց շեղում են այն պահին, երբ փորձում են կենտրոնանալ։ Տանել չեն կարողանում այն մարդկանց, ովքեր իրերին այլ տեսանկյունից են նայում։ Հավատարիմ զուգընկեր են. ովքեր պատրաստ են շատ բաներ զոհաբերել։
Ավելորդ քաշն ի հայտ է գալիս, քանի որ օրգանիզմում խախտվում է կալորիաների ընդունման և այրման բալանսը, սակայն այս երևույթը հենց այնպես ի հայտ չի գալիս:
Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ տրանսֆերտների ներհոսքը կրճատվել է 138.4 մլն դոլարով կամ 10.4%-ով:
Ցինկի անբավարարությունը հանգեցնում է հորմոնների արտազատման խախտումների, կենսական ուժի իջեցման, նյարդային իմպուլսների հաղորդման թուլացման և այլ առողջական խնդիրների, ինչը մեծ վտանգ է ներկայացնում հատկապես հղիների, մեծահասակների և երեխաների համար: Հենց այդ պատճառով էլ պակասի դեպքում անհրաժեշտ է ընդունել վիտամինային կոմպլեքսներ և ցինկային հավելումներ:
Հայացքով կարելի է որոշել հակառակորդի վիճակը, նրա վճռականությունը, շփոթվածությունը, պատրաստվածությունը մարտին, չարությունը, ցավը: Եվ վերջապես, պարապմունքների ժամանակ՝ հայացքով հետևելով սեփական ձեռքերին, դու կենտրոնանում ես դրանց վրա, չես շեղվում:
Ձեզ ենք ներկայացնում մի հրաշալի քսուք, որը կօգնի կանգնեցնել ժամանակը: Յոդով պատրաստված այս հրաշալի դիմակը հարթեցնում է կնճիռները: Այն ունի նաև սպիտակեցնող հատկանիշներ, վերացնում է պիգմենտային բծերն ու նշանները, քանի որ իր բաղադրության մեջ յոդ է ներառում:
Վիտամին D-ն ապահովում է սրտի աշխատանքը, ամրացնում իմունիտետը, կարգավորում նյութափոխանակության համակարգը։
Մինչև 10 տարեկան դառնալս շաբաթական 2-3 անգամ մայրիկիս հետ գալիս էի Երևան՝ Ալեքսանդր Գուրգենովի մոտ դասերի, և շատ շնորհակալ եմ Աստծուն, որ ունեցել եմ նման անկրկնելի և հոգատար ուսուցիչ, որն ինձ, բացի դասավանդելուց, նաև ուղղորդել է և հոգեպես պատրաստել մի շարք մրցույթների, ինչը մեծ դեր է խաղացել իմ կյանքում:
Փքվածությունը մարսողական համակարգում գազերի կուտակման պատճառ է: Փքվածության պատճառ կարող են հանդիսանալ մի շարք գործոններ՝ տոքսինների, ավելորդ հեղուկի կուտակում, անառողջ սնունդ և այլն:
Սոխի հյութը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք կանխարգելում են ազատ ռադիկալների հասցրած վնասները, իսկ խնձորի քացախը պարունակում է ալֆահիդրօքսիլային թթուներ, որոնք բնական սկրաբի ազդեցություն ունեն:
Դիետայի իմաստն այն է, որ պետք է սկսել ճիշտ սնվել՝ օգտագործելով օգտակար և սննդարար տարրերով (վիտամին A, B12, D, E, ֆոլաթթու, յոդ, մագնեզիում, կալցիում, երկաթ, բջջանյութ և օմեգա-3 ճարպաթթուներ) հարուստ մթերքներ:
Այս անգամ Կրիշի և Լեոյի հավերժ պայքարի մեջ է մտել Չեմպիոնների լիգայի և Եվրո-2016-ի ֆինալիստը:
Տան պայմաններում շատ հեշտ է պատրաստել սկրաբներ: Կարող եք օգտագործել սուրճի մրուր, կոկոսի փաթիլներ, մանրացրած ընկույզ, աղ կամ շաքար: Մինչև սկրաբ քսելը, նախ՝ պետք է խոնավեցնել դեմքի մաշկը: Դեմքի մաշկը մաքրեք մերսող շարժումներով՝ բերանի անկյունային հատվածներից՝ դեպի քունքեր, ճակատի միջնամասից՝ դեպի քունքը, կզակից՝ դեպի ականջների բլթակներ: Խուսափեք աչքերի շուրջ գտնվող հատվածից:
5 բաղադրիչներից պատրաստված թեյ, որը կօգնի կանխարգելել մի շարք առողջական խնդիրներ, դրանցից են՝ տկարամտությունը, ինֆեկցիաները, քաղցկեղը և այլն:
«Ցանկացած նախաձեռնություն կարող է լինել, և այդ նախաձեռնության հեղինակներն իրենք պետք է ասեն, թե իրենց նախաձեռնությունն ինչի համար և ինչ նպատակով է»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին։
Բողկը հիմնականում ուտում են հում վիճակում՝ որպես աղցանների բաղադրիչ, կամ առանձին: Բացի այն, որ այս արմատը համեղ է, նաև ունի մի շարք օգտակար հատկանիշներ, որոնք օգնում են առողջությանը:
Անդրադառնալով կուսակցության երիտասարդացման հարցին՝ Լեռնիկ Ալեքսանյանը նկատեց, որ երևույթն ինքնանպատակ բնույթ չպետք է կրի, և ըստ նրա՝ նորեկները պետք է կարողանան շատ հարցերում հասնել իրենց ավագ կուսակիցների ձեռքբերումներին, որովհետև կոնկրետ նախարար աշխատելը բավական ծանր և անշնորհակալ աշխատանք է: «Ես լավ ծանոթ եմ ներքին խոհանոցին ու գիտեմ, որ և՛ նախագահը, և՛ կառավարությունը տրամադրված են լուծել ներքին խնդիրները: Պետք է քննադատել, բայց դրա ու վարկաբեկման միջև տարբերություն կա»:
«Ցանկացած օր կամ ամիս մեզ ավելի է հեռացնում այն արդյունքից, որին մենք ցանկանում ենք հասնել մեր ծրագրերի իրականացման միջոցով»,- նշում է ԻՏՁՄ փոխտնօրենը:
Հայաստանի լավագույն ընդդիմությունը Կ.Կարապետյանի համար ինտելեկտուալ ընդդիմությունն է, իսկ արտագաղթի դեմ պայքարելու միջոցը՝ արտագաղթելու ցանկությունը վերացնելը։ «Առանց հեքիաթի մեծացած մարդը վտանգավոր մարդ է»,- ասաց Կ.Կարապետյանը՝ հավելելով, սակայն, որ կյանքում հեքիաթների չի ապավինում։
Կառավարության անդամների բիզնես սեփականատեր լինելը հատկապես այն ոլորտում, որն իրենք են համակարգում, ըստ վարչապետի, բավականին բարդ հարց է։ Ըստ նրա՝ պարզ է, որ, ի վերջո, պետական ծառայողի դեպքում պետք է դա բացառվի, որովհետև այդտեղ կա որոշակի շահերի բախում, բայց պետական ծառայողի վարձատրությունն այսօր այնպիսին է, որ լավ մասնագետին հրավիրելը բավականին բարդ է։ Կառավարության իր հրավիրած անդամների «մաքրության» վերաբերյալ Կ.Կարապետյանը վստահություն հայտնեց՝ ասելով, որ նրանք պետական ատյանը չեն օգտագործելու իրենց շահի համար. «Ինձ պետք է մարդ գա, որ աչքը աջուձախ, ժողովրդական լեզվով ասած, չգցի»։