«Ես եկե՞լ եմ ընդամենը 6 ամիս աշխատելու։ Ո՛չ». Կարեն Կարապետյան

«Ես եկե՞լ եմ ընդամենը 6 ամիս աշխատելու։ Ո՛չ։ Ցանկություն ունե՞մ երկարատև աշխատելու։ Եթե հաջողակ լինել՝ այո՛։ Բայց ես չեմ կարող բեռ դառնալ, եթե ես էֆեկտիվ չլինեմ»,- այսօր ՀԲԸՄ կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով իր վարչապետության ժամկետների մասին հարցին։

Նշելով, որ Ամուլսարի խնդիրներին դեռևս ամբողջությամբ ծանոթ չէ, Կ.Կարապետյանը խոստացավ անդրադառնալ այդ հարցին։

Անդրադառնալով սփյուռքի հետ կապերին՝ Կ.Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանն առանց սփյուռքի կարող է ապրել, իսկ սփյուռքն առանց Հայաստանի՝ ոչ, բայց պետք է միմյանց հետ համագործակցել։ Ըստ նրա՝ այնտեղ հայապաշտպան զգացումը նվազելու միտում կա, քանի որ այդ գործառույթն այլևս համարվում է Հայաստանինը, բայց սփյուռքը չպետք է այդ գործառույթից մի կողմ մնա և հույսը դնի մեր պետության վրա։

Նա ընդգծեց, որ սփյուռքին պարբերաբար դիմել բարեգործության խնդրանքով, անհեռանկարային է և ինքնասիրության խնդիրներ է առաջացնում։

Կարդացեք նաև

Կ.Կարապետյանը կարևորեց Հայաստան-սփյուռք մշտական կապի ստեղծումը։

Թե ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի ապագան 10, 20, 30 տարի հետո, Կ.Կարապետյանը պատասխանեց՝ «Անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ»։

Հայաստանի լավագույն ընդդիմությունը Կ.Կարապետյանի համար ինտելեկտուալ ընդդիմությունն է, իսկ արտագաղթի դեմ պայքարելու միջոցը՝ արտագաղթելու ցանկությունը վերացնելը։

«Առանց հեքիաթի մեծացած մարդը վտանգավոր մարդ է»,- ասաց Կ.Կարապետյանը՝ հավելելով, սակայն, որ կյանքում հեքիաթների չի ապավինում։

Տեսանյութեր

Լրահոս