Բողկի օշարակն արագացնում է նյութափոխանակությունը, այրում է ճարպերը
Բողկը հիմնականում ուտում են հում վիճակում՝ որպես աղցանների բաղադրիչ, կամ առանձին: Բացի այն, որ այս արմատը համեղ է, նաև ունի մի շարք օգտակար հատկանիշներ, որոնք օգնում են առողջությանը:
Բողկը հարուստ է վիտամին С-ով, ֆոլաթթվով և անտոցիանինով, որոնք պայքարում են քաղցկեղի դեմ:
Մասնագետների պնդմամբ՝ այս բանջարեղենն արդյունավետ է հաստ աղու, երիկամների մի շարք խնդիրների դեպքում, այն նաև հրաշալի է մաշկային խնդիրների դեպքում:
Եթե դիետա եք պահում, ապա այս բանջարեղենը լավագույնն է, քանի որ այն քիչ կալորիաներ, ճարպեր և խոլեստերին է պարունակում: Այն հարուստ է բջջանյութով և ջրով, որը վերացնում է մարսողական խնդիրները, նույնիսկ բժիշկները հաճախ խորհուրդ են տալիս բողկի հյութ խմել՝ մարսողական համակարգը լավացնելու համար:
Բողկի օշարակ
Բողկի օշարակն արագացնում է նյութափոխանակությունն ու այրում է ճարպերը, այն նաև խթանում է ստամոքսում օգտակար բակտերիաների արտազատումը:
Բաղադրություն
- 125 գ բողկ
- Մեկ կտոր կոճապղպեղ
- 2 ճ/գ դարչին
- 3 ճ/գ մեղր
- 4 կիտրոն
Բողկն ու կոճապղպեղը խառնեք բլենդերով, որից հետո ավելացրեք թարմ քամած կիտրոնի հյութ և մի քանի րոպե խառնեք: Վերջում ավելացրեք դարչինն ու մեղրը, լավ խառնեք, լցրեք ապակե տարայի մեջ: Խմեք՝ որքան կցանկանաք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը