Կրիշտիանու Ռոնալդուն, Անտուան Գրիզմանը և Լիոնել Մեսսին՝ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներ
Այս անգամ Կրիշի և Լեոյի հավերժ պայքարի մեջ է մտել Չեմպիոնների լիգայի և Եվրո-2016-ի ֆինալիստը:
ՖԻՖԱ-ն հայտարարել է 2016թ. լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների անունները. ցուցակի մեջ են հայտնվել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին և «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը:
Հաղթողի անունը կհայտարարվի հունվարի 9-ին, Ցյուրիխում:
2016 թվականից «Ոսկե գնդակը» և ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տրվում են առանձին. ֆրանսիական լրագրի խմբագրությունը կհայտարարի իր հաղթողի անունը դեկտեմբերի 13-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը