Բաժիններ՝

Երջանկության դիետա

Վերջերս ԱՄՆ-ում լույս է տեսել «The Happiness Diet» վերնագրով մի գիրք, որում ներկայացված են առողջ սնվելու կանոնները: Հետևելով այս կանոններին՝ կկարողանաք ոչ միայն վերականգնել կառուցվածքն ու ուղեղը, այլև խուսափել հետագա դեպրեսիաներից, Ալցհեյմերի հիվանդությունից և մի շարք այլ խնդիրներից:

Գիրքը հիմնված է վերջին գիտական հետազոտությունների վրա, որոնք բացահայտում են ուղեղի գործառույթները: Պահպանելով այս դիետան՝ ձեզ համար կբացահայտեք ուղեղի BDNF (ուղեղի նեյրոտրոպ գործոն) մոլեկուլները, որոնք գիտնականները կոչում են ուղեղի սնունդ: Իսկ եթե սերոտոնինը երջանկության հորմոնն է, ապա BDNF-ն օգնում է ուղեղին առողջ և ակտիվ մնալ:

Դիետայի իմաստն այն է, որ պետք է սկսել ճիշտ սնվել՝ օգտագործելով օգտակար և սննդարար տարրերով (վիտամին A, B12, D, E, ֆոլաթթու, յոդ, մագնեզիում, կալցիում, երկաթ, բջջանյութ և օմեգա-3 ճարպաթթուներ) հարուստ մթերքներ:

Նմանատիպ սննդակարգն անմիջականորեն կապված է ուղեղի երեք գործառութային մասերի հետ, որոնք պատասխանատու են մեր «երջանիկ պահերի» համար:

Կարդացեք նաև

Առաջինը պատասխանատու է կենտրոնանալու, մտածելու, պլանավորելու համար, իսկ այս ֆունկցիաներն ուժեղացնելու համար անհրաժեշտ է հատուկ սննդակարգ:

Ուղեղի երկրորդ հատվածը պատասխանատու է էմոցիաները կարգավորելու համար, իսկ դրա համար անհրաժեշտ են մթերքներ, որոնք կկարգավորեն մեր տրամադրությունը: Երրորդ հատվածը պատասխանատու է մեր հնարավորությունների, դիմացկունության, դեպրեսիան կանխել կարողանալու համար, իսկ դրա համար անհրաժեշտ են էներգետիկ մթերքներ:

Երջանկության կանոնները

Կանոն 1. Նվազեցրեք վերամշակված ուտելիքների քանակը ձեր սննդակարգում: Կիսաֆաբրիկատներն ու ֆասթֆուդը մեծ քանակությամբ շաքար և աղ են պարունակում:

Կանոն 2. Ավելի շատ մրգեր, բանջարեղեն և հատիկավորներ կերեք: Բուսական մթերքները հանքանյութեր, վիտամիններ և ֆիտոսննդարար տարրեր են պարունակում, որոնք կարելի է անվանել երջանկության «շինանյութեր»:

Կանոն 3. Ավելի շատ ձուկ և ծովամթերք կերեք: Սակայն, եթե մսակեր եք, աշխատեք գտնել այնպիսի անասունի միս, որը խոտ է կերել, այլ ոչ՝ հատիկավորներ:

Կանոն 4. Աշխատեք տարատեսակ սնվել: Որքան հարուստ է սննդակարգը, այնքան օգտակար, սննդարար տարրերով կսնուցվի օրգանիզմը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս