Բաժիններ՝

Զգույշ եղեք. ահա ինչու չի կարելի «քնել» սմարթֆոնի հետ

Pew Internet Project-ի ուսումնասիրության համաձայն՝ սմարթֆոններ ունեցող անձանց 44 տոկոսը սովորություն ունի քնել՝ կողքին դնելով հեռախոսը։ Takprosto.cc կայքը գրում է, որ կարող եք կասկածամտորեն վերաբերվել այս տեղեկատվությանը, բայց գիտնականներն ապացուցել են գադջեթների բացասական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, հատկապես, երբ խոսքը գիշերային ժամերի մասին է։ Սմարթֆոնի այրման վտանգ է առկա։ Սմարթֆոններ արտադրող ընկերությունները խորհուրդ չեն տալիս սմարթֆոնները դնել բարձի տակ, քանի որ մարտկոցը կարող է տաքանալ։

1. Այրման վտանգ կա։ Սմարթֆոններ ատադրող ընկերությունները խորհուրդ չեն տալիս հեռախոսները դնել բարձի տակ. մարտկոցը կարող է տաքանալ և այրվել։ Խորհուրդ է տրվում հեռախոսը մահճակալից 1 մետր հեռավորության վրա դնել։

2

2. Բջջային հեռախոսը քնի հետ կապված խնդիրների պատճառ կարող է դառնալ։ Գիտնականները պնդում են, որ սմարթֆոնների էկրաններն օրգանիզմում ճնշում են կարևոր հորմոնի՝ մելատոնինի արտադրությունը։ Հենց այս հորմոնն է պատասխանատու օրգանիզմի ռիթմի համար։ Երբ քնելուց առաջ երկար ժամանակ ենք անցկացնում էկրանների առաջ, օրգանիզմը կարծում է, թե ցերեկային ժամ է։ Այդ պատճառով էլ մասնագետները խորհուրդ են տալիս քնելուց 2 ժամ առաջ հրաժարվել սմարթֆոնների օգտագործումից։

Կարդացեք նաև

3. Բջջային հեռախոսը կարող է վտանգավոր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։ Ըստ որոշ հետազոտությունների՝ բջջային հեռախոսները կարող են նորագոյացությունների պատճառ դառնալ։ Դա է պատճառը, որ խորհուրդ է տրվում որքան հնարավոր է՝ հեռու պահել այն գլխից։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս