Բաժիններ՝

Հնարավո՞ր է գիրանալ անքնությունից

Ավելորդ քաշն ի հայտ է գալիս, քանի որ օրգանիզմում խախտվում է կալորիաների ընդունման և այրման բալանսը, սակայն  այս երևույթը հենց այնպես ի հայտ չի գալիս:

Այս բալանսի խախտման պատճառ կարող է լինել, օրինակ, չափից շատ ուտելը կամ քաղցրի հանդեպ սերն ու պասիվ ապրելակերպը: Սակայն ամեն ինչ ավելի քան պարզ է, որքան շատ եք ուտում, այնքան շատ եք գիրանում: Իսկ անքնությունն ուղղակի գիրանալու անտեսանելի պատճառներից մեկն է: Սակայն, ըստ որոշ հետազոտությունների, անքնության պատճառով կարող է խախտվել նյութափոխանակությունը:

Քնի և ճարպակալության կապը բացահայտող հոդվածներ շատ կան, իսկ ահա Լոնդոնի թագավորական համալսարանի պրոֆեսոր Գերտա Փոթն ու իր կոլեգաները մետաանալիզ են կատարել՝  քնի և ճարպակալության միջև կապը պարզելու համար:

Հիշեցնենք, որ մետաանալիզը սովորական մեթոդ չէ: Սա փորձ է՝ պարզելու, թե որքանով են ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքները համաձայնեցված:

Կարդացեք նաև

Ընդհանուր առմամբ՝ ինչպես պնդում են ուսումնասիրողները, ընդհանուր արդյունքներն ասում են այն մասին, որ անքնությունը բարձրացնում է օրգանիզմի էներգետիկ ծախսը, սակայն ստիպում է ավելի շատ ուտել հաջորդ 24 ժամերի ընթացքում: Մետաանալիզի արդյունքում պարզվել է, որ սննդարար տարրերի չափաքանակների վրա անքնությունը խիստ չէր անդրադարձել, սակայն նկատվել է, որ քունը չառած անձինք ավելի քիչ սպիտակուցներ և շատ յուղեր են ուտում:

Հետազոտողները պնդում են՝  հավանական է, որ կանոնավոր անքնությունը կարող է բարձրացնել ավելորդ կալորիաների քանակը:

Ֆիզիոլոգիական տեսանկյունից հայտնի է, որ չքնած ուղեղում ակտիվանում են այն հատվածները, որոնք պատասխանատու են սննդից ստացված հաճույքի համար: Կարճ ասած՝  չքնած մարդը սկսում է մեծ հաճույք ստանալ կերակուրից և հենց այդ պատճառով ավելի շատ է ուտում:

Մյուս կողմից՝ քունն օրական ռիթմի մասն է, իսկ քնի պակասը խախտում է մեր կենսաբանական ժամը, որից մեծ մասամբ կախված է գենետիկ ակտիվությունը: Խախտված ռիթմի պատճառով կարող է խախտվել լետինի և գրելինի կարգավորումը: Այս երկու հորմոնները չափազանց կարևոր են էներգետիկ փոխանակության համար և ազդում են քաղցի և հագեցածության զգացողության վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս