Անցած շաբաթ հրապարակվեց նորընտիր Ազգային ժողովի պատգամավորների կազմը, հանձնվեցին պատգամավորական մանդատները։ Մայիսի 18-ին՝ խորհրդարանի անդրանիկ նիստում գործող կառավարությունը հրաժարական կներկայացնի, և դրանից հետո կսկսվի նոր վարչապետի ու նոր կառավարության նշանակման գործընթացը։
«Ելք» դաշինքից առաջադրված Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ընտրակաշառքի փոխարեն դաշինքի ընտրվելու դեպքում 15 հազար դրամ սոցիալական օգնության իրենց առաջարկը պետք է դիտարկել մի քանի տեսանկյունից։ Նա վստահություն հայտնեց, թե իրավական առումով այն որևէ խնդիր չի առաջացնում։
«Ադրբեջանը բազմիցս նշել է, որ Երևանի գրասենյակը դուրս է գալիս իր մանդատից, և այն գործունեությունը, որը ծավալում է Երևանում ԵԱՀԿ գրասենյակը, նպաստում է ստատուս-քվոյին։ Ես ասում եմ, այսպես ասած, պաշտոնական վարկածը։ Իրականում դա, իհարկե, այդպես չէ։ Եթե խոսքն այն կրթական, սոցիալական, մարդու իրավունքներին կամ քաղաքացիական հասարակությանն ուղղված ծրագրերի մասին է, ապա դրանք որևէ ձևով չեն կարող խանգարել Ադրբեջանին։ Դրանք կարող են խանգարել Հայաստանի իշխանությանը»։
«Անշուշտ, մեր ազգային շահերը տարբերվում են Ռուսաստանի ազգային շահերից, որովհետեւ մենք ունենք հարաբերությունների տարբեր պատմություն, ունենք տարբեր տեսակետներ մեր մոտեցումներում: Սակայն, տարբեր շահեր ունենալը չի նշանակում, որ մենք չենք կարող աշխատել միասին այս խնդրի շուրջ»:
Facebook սոցցանցում էմոջիները հասանելի են դարձել մեկնաբանություններում: Օգտատերերն այսուհետ կարող են դրանց արձագանքել 4 հասանելի օպցիաների օգնությամբ՝ վշտի զգացում, սեր, զայրույթ և տխրություն, հայտնում է The Independent-ը:
Ջեք Գևորգյանը ծագումով հայ ամերիկացի բժիշկ է, որը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց որպես մարդու՝ մահվան իրավունքի կողմնակից և էվթանազիայի հանրահռչակման վառ տարածող: Իր գործունեության համար Գևորգյանը ստացավ «Բժիշկ մահ» մականունը:
Ջրի որոշ տեսակներ բուժիչ են, և դրանք հարկավոր է ընդունել բժշկի նշանակմամբ, և ոչ թե այն ժամանակ, երբ ցանկանում եք։ Գոյություն ունեն հանքային ջրերի մի քանի տեսակներ։
Տեխնոլոգիան, որը մարդկանց անպետք է դարձնում, հիմնական եկամտի միջոցով կարող է հնարավոր դարձել օգնությունն այն անձանց, ովքեր ենթակա չեն աշխատանքի ընդունման։ Այդ դեպքում խնդիրը կլինի այդ մարդկանց զբաղվածությունն ու բավարարվածությունն ապահովելը։ Մարդիկ պետք է ներգրավվեն նպատակաուղղված աշխատանքներում, կամ նրանք կարող են խելագարվել։ Ինչ է անելու անպետք դասն ամբողջ օրը։
Յուրաքանչյուր մարդ բախվել է քթային արյունահոսության խնդրին։ Չնայած դեպքերի մեծամասնությունում այն հիվանդի կյանքի համար վտանգ չի ներկայացնում, հաճախակի քթային արյունահոսությունը կարող է վկայել որոշակի հիվանդությունների և պաթոլոգիաների առկայության մասին։
Շուշիում ՀՀ և ԼՂՀ ղեկավարները ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ և մասնակցեցին Շուշիի այգում եռատոնի կապակցությամբ կազմակերպված ճաշկերույթին:
Այսօր Հաղթանակի զբոսայգում էր նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Լրագրողները հետաքրքրվեցին «Ծառուկյան» դաշինքում կատարվող իրադարձություններից, ինչին ի պատասխան նա ասաց. «Պարոն Ծառուկյանին դիմեք, Ծառուկյանի փոխարեն ես ո՞նց ասեմ»:
«Ռումբերից մեկն ընկել է մեր հարևանի տան վրա, ես բակում էի ու միանգամից տեսա, որ ինչ-որ արյուն եմ զգում ինձ վրա, ու չէի հասկանում՝ ի՞նչ էր… պատուհանները փշրվել էին, ու հասկացա, որ ապակու կտորներն են ինձ վնասել։ Դա սարսափելի էր։ Եթե Ադրբեջանի առաջին տիկինն էլ, ինձ նման, իր մաշկի վրա զգար այս ամենը, երևի այս պատերազմը վաղուց ավարտված կլիներ»։
«Փոփոխություններ կլինե՞ն, թե չէ՝ կարծում եմ, կլինեն և դուք կտեսնեք: Հիմնական փոփոխություններ լինելո՞ւ են՝ կարծում եմ, այս պահին անհրաժեշտություն չկա, որովհետև մենք 2018 թվականին ունենք նոր կառավարություն ձևավորելու խնդիր»:
«Ոչ, ճիշտ չեն այդ տեղեկությունները»,- «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Հերմինե Նաղդալյանը՝ հերքելով Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակվելու մասին լուրերը:
«Եթե լինի ընդլայնում, այն կլինի երկկողմանի համաձայնությամբ»,- ասաց դեսպանը: Հարցին, թե ի՞նչ է կարծում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության մասին, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան կարող է պայքարել նաև Իսլամական պետության դեմ, դեսպանը նշեց. «Նախարարն ավելի լավ գիտի, քան դեսպանը: Բայց ես կարծում եմ, որ ռուսական ռազմաբազան կոչված է ապահովելու Հայաստանի անվտանգությունը»:
«Չքվե՛ք, սիրելիներս, հա՞»,- այսօր Հաղթանակի զբոսայգում նման կերպ լրագրողների հետ շփվեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Լրագրողները խնդրեցին չվիրավորել իրենց։
«Ես չեմ դժվարանում աշխատել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ»,- այսօր Հաղթանակ զբոսայգում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Հարցին՝ ըստ տեղեկությունների՝ վարչապետը չի ցանկանում աշխատել Մկրտչյանի հետ, նա պատասխանեց, որ ինքը նման տեղեկություններ չունի։
Ծրագրեր և երազանքներ։ Ըստ էության, խորհուրդ չի տրվում սրանք պատմել շատերին։ Սակայն մտերիմները, ովքեր կիսում են կյանքի նկատմամբ ձեր հայացքները և սիրում են ձեզ, կարող են օգնել իրականություն դարձնել երազանքներն ու հետևել ճիշտ ճանապարհին։
Այնքան էլ չեք սիրում բացվել մարդկանց առաջ։ Դրա պատճառը հաճախ անինքնավստահությունն է։ Միշտ հոգ եք տանում մյուսների մասին, իսկ սիրահարվելու դեպքում անհամբեր եք դառնում և կախյալ ձեր սիրո օբյեկտից։
Սառա Գոտֆրիդը բժշկական գիտությունների դոկտոր է, էնդոկրինոլոգ։ Նա պնդում է, որ հաճախ կանանց շրջանում ավելորդ քաշի պատճառ է դառնում հորմոնալ անհավասարակշռությունը։ Շփվելով բազմաթիվ հիվանդների հետ՝ նա նկատել է բողոքների նմանությունը։
Ժամանակի հետ, ոչ շատ շուտ, բայց ոչ էլ այնքան ուշ, որքան կարող եք պատկերացնել, սմարթֆոնները կմահանան և կհիշեցնեն ինչ-որ հին սարքավորում հեռավոր անցյալից: Մոտակա տասնամյակների ընթացքում մարդը չի կարողանա բաժանվել այդքան հարմար գադջետից, բայց ժամանակի ընթացքում այն պարզապես անպետք կդառնա:
«Արսենալը» մտադրված է լրջորեն պայքարել «Մոնակոյի» 18-ամյա հրաշամանուկի համար և պատրաստ է վճարել մոնեգասկների պահանջած 100 մլն եվրոն:
«Մեր դեպքում մենք մեր սարքի նախատիպը ստացել ենք այն ամենով, ինչ ունեցել ենք այդ պահին, ու, բնականաբար, օպտիմիզացման խնդիրներ են առաջացել։ Սակայն մրցույթը դատում են մի քանի կրիտերիաներով: Հետևելով անցած տարիներին հաղթող թիմերի կողմից առաջարկված մեխանիզմներին՝ փորձել ենք տալ մաքսիմալ բավարարող լուծումներ ու կարծում ենք՝ արժանի մրցակից ենք մնացած թիմերի համար»,- նշում է Գուրգենը:
Այս ըմպելիքը մեծ քանակով հակաօքսիդանտներ և օգտակար հանքանյութեր է պարունակում, որոնք նպաստում են էնդորֆինի արտադրությանը։ Այն լավ տրամադրություն է հաղորդում, թարմություն և էներգիա։ Ըմպելիքը կարող են օգտագործել բոլոր նրանք, ովքեր մտավոր գործունեությամբ են զբաղվում և հաճախ են սթրեսի ենթարկվում։
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունների շրջանակում: Հաղորդվում է, որ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն 28-ամյա արգենտինացուն դիտարկում է՝ որպես վնասվածք ստացած Զլատան Իբրահիմովիչին փոխարինող:
Անգլիայի առաջնության 36-րդ տուրի «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումում մանչեսթերյան ակումբը պարտվեց 2:0 հաշվով, ինչից հետո Անգլիայում կրկին սկսվեցին խոսակցությունները Մոուրինիոյի ոչ տրամաբանական որոշումների մասին:
«Մենք հույս ունենք, որ սա շատ լավ հասկանում են նաև Ադրբեջանում: Մենք հույս ունենք, որ Բաքվում որոշումներ կայացնելու պատասխանատվություն ունեցող անձինք գիտակցում են, որ շատ հեշտ է քաոսի և լայնամասշտաբ պատերազմի առջև դռներ բացելը, սակայն դա կանգնեցնելը չափազանց բարդ կլինի»:
«Զուտ տեխնիկական տեսանկյունից մենք բավարարված ենք: Բնականաբար, եղել են որոշակի խնդիրներ կապված ուղիղ հեռարձակման ընդհատման, մատնահետքերի սարքերի աշխատանքի խափանման հետ, բայց հիմա վերլուծում ենք բոլոր ստացված զեկույցները: Նաև աշխատանքների իրականացմանը հետևող վերահսկող մարմնի եզրակացությամբ՝ տեխնոլոգիաները շատ լավ աշխատել են, քան այլ երկրներում` ավելի լավ, քան ակնկալում էինք»,- նշեց դեսպանը:
«Հումքի մի խմբաքանակ արդեն փչացրել ենք ու կանգնել ենք կրախի առաջ. ո՛չ ջուրն են միացնում, ո՛չ գրավոր պատճառաբանություն են ուղարկում, ո՛չ օրենքի կետով պահանջ են ներկայացնում, ոչինչ չեն անում, ջրազրկել են, և վերջ»։
Կոչ ենք անում Հայաստանի Արտաքին գործերի նախարարությանը և իշխանություններին ավելի մեծ եռանդ գործադրել բոլոր հարթություններում ու դիվանագիտության բոլոր ձևերով՝ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, կայուն ու խաղաղ զարգացման համար դրա վտանգավորությունը միջազգային հանրությանն ու կազմակերպություններին հասցնելու ուղղությամբ: