Իվան Վոլինկինը՝ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ընդլայնման մասին

Հայաստանում ռուսական ռազմաբազան ուղղված է երկրի անվտանգության ապահովմանը և հնարավոր է այն ընդլայնել փոխադարձ ռազմական պայմանավորվածության հիման վրա: Այս մասին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը՝ հավելելով նաև, որ ինքը չի լսել Հայաստանում ռուսական երկրորդ ռազմաբազա ստեղծելու մասին:

«Եթե լինի ընդլայնում, այն կլինի երկկողմանի համաձայնությամբ»,-  ասաց դեսպանը: Հարցին, թե ի՞նչ է կարծում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության մասին, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան կարող է պայքարել նաև Իսլամական պետության դեմ, դեսպանը նշեց. «Նախարարն ավելի լավ գիտի, քան դեսպանը: Բայց ես կարծում եմ, որ ռուսական ռազմաբազան կոչված է ապահովելու Հայաստանի անվտանգությունը»:

Անդրադառնալով Հաղթանակի տոնին՝ Իվան Վոլինկինը նշեց, որ Խորհրդային Միությունն այս հաղթանակի համար այնքան մեծ գին է վճարել, որ հիմա այս մասին անգամ դժվար է խոսել: Դեսպանը բոլորին շնորհավորեց և մաղթեց խաղաղ երկինք:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս