Բաժիններ՝

«Արսենալը» 100 մլն եվրո կառաջարկի «Մոնակոյին» և կերաշխավորի Մբապեին տեղ հիմնական կազմում

«Արսենալը» մտադրված է լրջորեն պայքարել «Մոնակոյի» 18-ամյա հրաշամանուկի համար և պատրաստ է վճարել մոնեգասկների պահանջած 100 մլն եվրոն:

Լոնդոնցիներին դժվար կլինի դիմանալ այնպիսի ակումբների մրցակցությանը, ինչպիսին են «Ռեալը», «Յուվենթուսը» և «Մանչեսթեր Յունայթեդը», բայց «Արսենալն» ունի իր հաղթաթուղթը: «Զինագործները» պատրաստ են Մբապեին երաշխավորել տեղ հիմնական կազմում յուրաքանչյուր խաղի ժամանակ, ինչը չի կարող իրեն թույլ տալ գրանդների մեծ մասը: Այդ մասին Daily Mail-ին հայտնել է լոնդոնյան ակումբի աղբյուրը:

2016-17թթ. մրցաշրջանի 40 պաշտոնական խաղերում Մբապեն դարձել է 24 գոլի հեղինակ:

Արսեն Վենգերը հինգշաբթի խոստովանել էր, որ ամռանը հյուր է եղել Մբապեի տանը և փորձել է համոզել նրան տեղափոխվել «Արսենալ», որը, սակայն, չի հաջողվել:

Կարդացեք նաև

Մբապեից բացի, «Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում նաև Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հանդեպ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս