«Ոչ, ճիշտ չեն այդ տեղեկությունները». Հերմինե Նաղդալյան

«Ոչ, ճիշտ չեն այդ տեղեկությունները»,- «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Հերմինե Նաղդալյանը՝  հերքելով Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակվելու մասին լուրերը:

Նրա խոսքով՝ բոլորն են տեղյակ, թե ով է նշանակվելու Վրաստանում Հայաստանի դեսպան, սակայն, մանրամասներ չներկայացրեց:

Անդրադառնալով իր՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնը պահպանելու մասին հարցին, Նաղդալյանն ասաց. «Իսկ ինչո՞ւ եք ուզում ժամանակից շուտ իմանալ: Կգա ժամանակը, կիմանաք»:

Հարցին՝ իսկ ո՞ր հանձնաժողովում եք Ձեզ պատկերացնում, Նաղդալյանը պատասխանեց. «Ֆիզկուլտուրայի և սպորտի»: Դիտակմանը, թե նման հանձնաժողով չկա, արձագանքեց. «Կստեղծենք, եթե անպայման ինձ ինչ-որ հանձնաժողովում ուզում եք տեսնել, ինչ-որ գործի տեղավորել»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031