«Պարոն Ծառուկյանին դիմեք». Հովիկ Աբրահամյան

Այսօր Հաղթանակի զբոսայգում էր նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Լրագրողները հետաքրքրվեցին «Ծառուկյան» դաշինքում կատարվող իրադարձություններից, ինչին ի պատասխան նա ասաց. «Պարոն Ծառուկյանին դիմեք, Ծառուկյանի փոխարեն ես ո՞նց ասեմ»:

Խոսելով նոր ԱԺ-ի մասին` նա ասաց, որ հույս ունի` ամեն ինչ լավ է լինելու: «Ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու, բոլորը մանդատներն էլ կստանան, կառավարությունն էլ կձևավորվի, և մեր երկիրը կզարգանա: Իմ հույսն ու ցանկությունը դա է»,- հայտարարեց Աբրահամյանը:

Հարցին` ինչո՞վ է հիմա զբաղված, Աբրահամյանը պատասխանեց.  «Ինչով չեմ կարողացել զբաղվել` ժամանակի առումով: Թոռնիկներիս, բարեկամներիս, հարազատներիս հետ ժամանակ եմ անցկացնում»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031