Ի՞նչ խնդիր կա Լևոն Մկրտչյանի և Կարեն Կարապետյանի միջև. պարզաբանում է Լևոն Մկրտչյանը

«Ես չեմ դժվարանում աշխատել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ»,- այսօր Հաղթանակ զբոսայգում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Հարցին՝ ըստ տեղեկությունների՝ վարչապետը չի ցանկանում աշխատել Մկրտչյանի հետ, նա պատասխանեց, որ ինքը նման տեղեկություններ չունի։

Նա նշեց, որ վարչապետի հետ իր հարաբերությունները նորմալ են. «Մի քանի օր առաջ նա մեր նախարարությունում էր»։

Ինչ վերաբերում է իր ապագա պաշտոնավարմանը, նա ասաց, որ այդ մասին ոչինչ չգիտի։ Լրագրողները նորից հետաքրքրվեցին՝ դժվա՞ր է աշխատել Կարեն Կարապետյանի հետ։

«Ոչ, գիտե՞ք՝ խնդիրը հետևյալն է. նախարարությունն ու ոլորտը բավականին լուրջ փոփոխությունների կարիք ունեն, բայց այստեղ կարևոր է, որ մենք չանենք փոփոխություններ, որոնց համար հետո փոշմանենք։ Դրա միակ բանալին ամեն քայլի հրապարակայնացումն է։ Իսկ վարչապետի հետ որևէ խնդիր չունենք»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031