«Եթե Ադրբեջանի առաջին տիկինն էլ, ինձ նման, իր մաշկի վրա զգար այս ամենը, այս պատերազմը վաղուց ավարտված կլիներ». Ռիտա Սարգսյան

Այսօր Վետերանների միավորման շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը պատասխանելով լրագրողների հարցին, թե շատ ազատամարտիկներ դժգոհում են իրենց թոշակից, իրենց սոցիալական վիճակից, ասաց, որ հարցադրումը պետք է ուղղել Պաշտպանության նախարարությանը.

«Որպես առաջին տիկին՝ ես ուրիշ գործերով եմ զբաղվում, ես չեմ որոշողը։ Ցավում եմ, իհարկե, հասկանում եմ, որ դժվար է, բայց ձեր հարցն ուղղեք Պաշտպանության նախարարությանը։ Եթե անհամեստ չհնչի՝ ես էլ ամբողջ ժամանակ Արցախում եմ եղել, ես իմ, իմ երեխաների մաշկի վրա եմ զգացել, թե պատերազմն ինչ է, ու ինձ չեմ առանձնացնում նրանցից»։

Առաջին տիկինը հիշում է.

«Ռումբերից մեկն ընկել է մեր հարևանի տան վրա, ես բակում էի ու միանգամից տեսա, որ ինչ-որ արյուն եմ զգում ինձ վրա, ու չէի հասկանում՝ ի՞նչ էր… պատուհանները փշրվել էին, ու հասկացա, որ ապակու կտորներն են ինձ վնասել։ Դա սարսափելի էր։ Եթե Ադրբեջանի առաջին տիկինն էլ, ինձ նման, իր մաշկի վրա զգար այս ամենը, երևի այս պատերազմը վաղուց ավարտված կլիներ»։

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031