Բաժիններ՝

7 բան, որոնց մասին չի կարելի պատմել շրջապատին

Mirkrasoty.life-ը գրում է, որ գոյություն ունեն մի շարք երևույթներ, որոնց մասին հարկավոր չէ պատմել շրջապատին։

Պարտություններ և անհաջողություններ։ Գերադասելի է սրանք չկիսել հասարակության հետ։ Ձեր շրջապատում կարող են լինել ոչ բարյացակամ մարդիկ, ովքեր կուրախանան ձեր անհաջողություններով։

Ծրագրեր և երազանքներ։ Ըստ էության, խորհուրդ չի տրվում սրանք պատմել շատերին։ Սակայն մտերիմները, ովքեր կիսում են կյանքի նկատմամբ ձեր հայացքները և սիրում են ձեզ, կարող են օգնել իրականություն դարձնել երազանքներն ու հետևել ճիշտ ճանապարհին։

Սեր և հարաբերություններ։ Սրանք միայն երկուսի գործն են։ Բողոքելով զուգընկերոջից կամ բամբասելով՝ հարաբերություններին ոչ մի օգուտ չեք տալիս. հակառակը՝ միայն վնասում եք։

Կարդացեք նաև

Ֆինանսական դրություն։ Գերադասելի է այս հարցը չքննարկել հատկապես այն անձանց հետ, ովքեր ակտիվորեն հետաքրքրվում են դրանով։

Երազներ։ Աստղաբանները կտրականապես խորհուրդ չեն տալիս պատմել երազները։ Ըստ նրանց՝ երազների միջոցով կարող եք կարևոր տեղեկատվություն, նախազգուշացում կամ խորհուրդ ստանալ։ Դրանք պատմելով մարդկանց, ում հետ մտերիմ հարաբերություններ չունեք, նրանց թույլ եք տալիս մուտք գործել սեփական էներգետիկ դաշտ և դառնում եք շատ ավելի խոցելի ցանկացած վատ իրավիճակի կամ մտքի համար։

Վախեր։ Վախերի մասին պատմելը շատ ավելի վատ է, քան երազները պատմելը։ Բացառություն կարող է համարվել այն մարդը, ով ձեզ օգնելու նպատակ ունի և կազզատի ձեզ կասկածներից ու անհանգստությունից։ Մյուսների համար ձեր վախը պարզապես էներգիայի պոռթկում է։ Վախերով կարելի է կիսվել միայն ստուգված անձանց հետ, քանի որ մյուսներին վստահելով՝ առավել անպաշտպան եք դառնում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս