«Պետք է հավատանք, որ առաջ տանենք։ Ես հավատում եմ, որ մի օր կլինի։ Աշխատում ենք բոլորս՝ և՛ վրացական կողմը, և՛ ռուսական կողմը, որ դա արագ լինի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով աբխազական երկաթուղին բացելու շուրջ ռուս-վրացական բանակցություններին։
Քաղաքագետը տարօրինակ է համարում այն, որ շատերն Ադրբեջանից սպասում են վստահության մեխանիզմների տեղադրման վերաբերյալ համաձայնություն. «Ադրբեջանցիները դեմ են դրան։ Դա պահանջում է լուրջ աշխատանք և ճնշումներ Ադրբեջանի վրա, բայց այդ դեպքում էլ արդյունքները կանխատեսելի չեն, որովհետև նման աշխատանքներ տարվում են, բայց արդյունք չկա։ Այս հանդիպման իմաստն այն էր, որ բանակցային գործընթացը շարունակվի։ Բանակցային գործընթացը համարվում է անվտանգության ձևաչափերից մեկը. ձևաչափ, որը ոչ միշտ է լավ աշխատում»։
Այս հատվածի սրճարաններում, ի դեպ, ժամանակ առ ժամանակ լինում է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ու զարմանալի է, որ չի նկատում այն իրավիճակը, ինչի պատճառով երկու օր առաջ ապամոնտաժվեցին Թումանյան փողոցի սրճարանները։ Նույնը, որոշ բացառություններով, վերաբերում է նաև Սարյան փողոցին։
«Մենք կողմնակից ենք, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև հնարավորինս հաճախ լինի կանոնավոր երկխոսություն: Այս տեսանկյունից մենք կարող ենք միայն ու միայն գոհունակություն հայտնել առ այն, որ երկու երկրների արտգործնախարարների միջև հանդիպումը կայացավ: Ես բազմիցս ասել եմ, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի և պետք է բանակցությունների միջոցով հարցը կարգավորվի»,- նշեց դեսպանը:
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկ անգամ չէ, որ նշել է, որ Յուրի Ջորկաեֆն իր ֆուտբոլային կուռքերից է։
Կազմակերպության գործունեության նպատակներն են ՀՀ առողջապահության ոլորտի բարելավումը գիտահետազոտական, ուսուցողական, գնահատման ծրագրերի իրագործման միջոցով; ՀՀ առողջապահության ոլորտի գնահատումը, առկա խնդիրների վերհանումը; ՀՀ բնակչության՝ բժշկական օգնության հասանելիության ապահովումը; ՀՀ բնակչության բժշկական օգնություն ստանալու, առողջ լինելու իրավունքի իրազեկվացվածության և կրթվածության մակարդակի բարձրացումը; բուժաշխատողների իրազեկվածությանը, կրթվածությանը, շարունակական մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
«Մարզպետներն անցել են այլ աշխատանքի։ Եթե ուշադրություն դարձրել եք, մեր կուսակցության համար շատ սկզբունքային նշանակություն չունի, որ անպայման պետք է տվյալ մարդուն այդտեղ երկար պահենք, կամ չպահենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանը՝ մեկնաբանելով դաշնակցական մարզպետների փոփոխությունը։
Քանի որ հրեշտակներն արարչության առաջին օրն ստեղծվեցին և շատ չանցած մեղանչեցին, հետևաբար երկնքից իսկույն դժոխք թափվեցին՝ պատժվելով հավիտենական տանջանքով:
Կնոջ պայուսակի պարունակությունը կարող է պատմել նրա բնավորության մասին։
Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակն առողջության հետ կապված մի շարք խնդիրների պատճառ կարող է դառնալ։ Այդ պատճառով կարևոր է հսկել դրա մակարդակը՝ առողջական հետագա խնդիրներից խուսափելու համար։ Կայքը ներկայացրել է բնական միջոց, որը կարող է օգնել նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։
Եթե ցանկանում եք հարթ որովայն ունենալ, հարկավոր է հրաժարվել որոշակի մթերքից, որի օգտագործման արդյունքում մարմնի այս հատվածում ճարպեր են կուտակվում։
Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 21:30-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի հերթական հանդիպումը, որտեղ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» կմրցի բելառուսական ԲԱՏԷ-ի հետ:
Մրցույթը բաղկացած էր 4 անվանակարգից՝ համակարգային (regular), որի ժամանակ բոլոր ռոբոտներին տրվում է նույն առաջադրանքը, Advanced Robotics Challenge, բաց և ֆուտբոլ. սրա ժամանակ ռոբոտները մրցում են ֆուտբոլում։
Հարցին, թե ի՞նչ է վաճառել Հայաստանն այս ընթացքում, պարոն Շաքարյանը պատասխանեց. «Մենք վաճառում ենք ՏՏ և գիտություն։ Սա արագ չի լինում, մինչև որ համապատասխան աշխատանքներ են տարվում, փորձարկումներ են արվում, ծրագրեր են մշակվում»։
«Այդ էջն ինձ համար փակված է, բայց ասեմ, որ ես քննադատել եմ ոչ թե Սվիտալսկուն, այլ իր արտահայտությունը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ։ Ես ևս մեկ անգամ կրկնում եմ՝ դա բացառապես ՀՀ ԱԺ-ում աշխատող քաղաքական ուժերի խնդիրն է։ ԿԸՀ-ն պետք է գործի օրենքի այն շրջանակներում, որը նրան թույլ է տալիս Ազգային ժողովի ընդունած օրենքը»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
«Զենք վաճառում են այն երկրներին, որոնք դա պետք է ինքնապաշտպանական նպատակներով օգտագործեն։ Ես հուսով եմ, որ ժամանակի ընթացքում բոլորը դրանում կհամոզվեն»։
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական կարգադրիչները քաղաքացիների զննության ընթացքում ասեղ են հայտնաբերել:
«Երբ գնում ենք տարբեր վեհաժողովների մասնակցելու, տեսնում ենք, որ ավագ սերնդի ադրբեջանցիների հետ ավելի հեշտ է լեզու գտնել, քան նոր սերնդի։ Նրանք գիտեն, թե Մակեդոնացին եղել է ադրբեջանական գործիչ, իսկ Լեոնարդո դա Վինչին ունեցել է ադրբեջանական արմատներ։ Ես այն կարծիքին չեմ, որ, եթե ղարաբաղյան հարցը լուծեցինք, հետագայում իրենց հետ խնդիր չենք ունենալու: Հայաստանի այսօրվա անվտանգության սպառնալիքը Թուրքիան և Ադրբեջանն են. նրանք վարում են մեկ միասնական քաղաքականություն»։
«Հիմա ես պահանջում եմ՝ իմ ընկերներին բերեք այստեղ, որովհետև խոշտանգումից հետո ես նրանց չեմ տեսել»,- ասաց Պավել Մանուկյանը: Դատավորն ասաց, որ հարցերը քննարկվեն հերթով: «Դուք հերթականությա՞մբ եք խախտում: Երբ ուզում եք՝ ոստիկաններին սարքում եք շերտավոր վարագույր, երբ ուզում եք՝ սարքում եք բորենի»,- ասաց Պ. Մանուկյանը:
Ընտրեք ձեր սիրելի եղանակը և իմացեք, թե ինչ է վկայում այն բնավորության մասին։
Սուրճ սիրում են շատերը։ Մարդկանց մեծ մասն իր առավոտը սկսում է հենց այս ըմպելիքով։ Mirkrasoty.life-ը գրում է, որ այն կարող է նաև վնասել օրգանիզմին, եթե չափից շատ օգտագործեք։
ոտքերը լուրջ և պարբերական խնամքի կարիք ունեն։ Տարբեր գործոնների ազդեցության հետևանքով Ոտքերին կարող են կոշտուկներ առաջանալ, ինչպես նաև դրանք կարող են վարակվել սնկով։ Ուրախալի նորությունն այն է, որ տան պայմաններում պատրաստվող բնական միջոցի օգնությամբ կարելի է ազատվել այս խնդիրներից։
Եթե մենք, մեր հարազատները զինված ենք հավատքի վահանով, զգեստավորվել ենք Քրիստոսվ և պատվիրանապահության սուսերն ենք կրում, ապա ոչինչ վտանգավոր չէ և առավել ևս, ամեն մի չարիք, կամ նեղություն մեզ համար միայն պսակների առիթ են:
Ջութակահարը պատմեց, որ այստեղ նա մեկ անգամ ելույթ է ունեցել իսրայելաբնակ դաշնակահար Վահագն Պապյանի հետ, իսկ հիմա որպես սոլիստ է ներկայանում. «Վահագնն ինձ համար ավելի քան դաշնակահար կամ դիրիժոր է, նա իմ մեծ եղբայրն է»։
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները շրջադարձային են այն իմաստով, որ նոր ձևավորված Ազգային ժողովն արդեն գործելու է փոփոխված Սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական կառավարման համակարգում, ինչը ենթադրում է խորհրդարանի դերի և նշանակության հայեցակարգային վերանայում և, համապատասխանաբար, պետական իշխանության բարձրագույն մարմինների համակարգում օրենսդիր մարմնի կարգավիճակի էական փոփոխություն:
«ԴիջիՔեմփ 2017»-ի առաջին հորիզոնականն է զբաղեցրել 14-ամյա Արամ Պողոսյանի «Խելացի լույս» և «Խոսող գազ» գաղափարների շուրջ ձևավորված թիմը: «Խելացի լույս» համակարգը հեռախոսի ծրագրային ապահովման միջոցով անջատում կամ միացնում է էլեկտրականությունը: Իսկ «Խոսող գազ» գաղափարի նպատակն է՝ կանխել գազի արտահոսքը: Սարքը գազի արտահոսքի դեպքում ձայնային ազդանշան է արձակում: Եթե սարքից օգտվողը գազի արտահոսքի դեպքում 5 վայրկյանում չի անջատում գազի մուտքը, ապա բնակչին ուղարկվում է արտահոսքի մասին հաղորդագրություն:
Սև կետերը բավական տարածված խնդիր են, որից ազատվելն այնքան էլ հեշտ չէ։ Այս միջոցները կարող են օգնել։
«Մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք և ասենք, որ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները որևէ ազդեցություն չեն ունենում իրավիճակի փոփոխության վրա: Պետք է նախաձեռնենք այլ մոտեցում, որտեղ միգուցե սանկցիաների կիրառման ինստիտուտը կարողանանք առաջ տանել, այլ պարագայում 15 տարի էլ այսպիսի հայտարարություններ կլսենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը:
«Next»-ը սկսել է ամառային անակնկալների շարքը: Խանութ-սրահներում արդեն մեկնարկել է սեզոնային մինչև 50% զեղչը՝ նշված տեսականու համար: Զեղչը գործում է Երևանում գործող բոլոր խանութ-սրահներում և տարածվում նշված հավաքածուի վրա:
Խոսքն աղմկահարույց կամ ոչ աղմկահարույց դեպքերի մասին չէ, այլ այն մասին, որ կոռուպցիոն հանցագործության մեջ մեղադրվող անձն անխուսափելիորեն ենթարկվի քրեական պատասխանատվության։ «Ցավոք սրտի, մենք ունենք դեպքեր, որ գործեր են հարուցվել և՛ դատավորների, և՛ դատախազների, և՛ տարբեր աստիճանի պետական ծառայողների նկատմամբ»,- նկատեց պարոն Քրմոյանը։