Բաժիններ՝

Հայտնի է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան հաղթողը

Հուլիսի 11-ին «Այբ» դպրոցում տեղի ունեցավ  Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի  (WRO) ազգային փուլը, որին մասնակցեցին Երևանից և ՀՀ մարզերից  թվով 7 թիմեր:

Մրցույթը բաղկացած էր 4 անվանակարգից՝  համակարգային (regular), որի ժամանակ բոլոր ռոբոտներին տրվում է նույն առաջադրանքը, Advanced Robotics Challenge, բաց և ֆուտբոլ. սրա ժամանակ ռոբոտները մրցում են ֆուտբոլում։

Այս տարի մրցույթոմ հաղթող ճանաչվեց «Kaizen» թիմը, որը հնարավորություն կունենա մասնակցելու նոյեմբերին Կոստա Ռիկայում անցկացվելիք Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին և ներկայացնելու այնտեղ Հայաստանը։

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը նշում է, որ արդեն երկրորդ անգամ է, որ մրցույթն անցկացվում է Հայաստանում։ Ըստ Դավիթ Սահակյանի՝ շատ կարևոր է, որ մրցույթի աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվի, և, եթե այսօր արդեն 21700-ից ավելի թիմ է մասնակցում աշխարհում, ապա պետք է այնպես անել, որ Հայաստանում  էլ այդ թիվն ավելանա։

Կարդացեք նաև

«Դա պատահական չէ՝ հաշվի առնելով ռոբոտաշինության ոլորտի ներկայիս զարգացումներն աշխարհում։ Լիահույս եմ ու նաև վստահ եմ, որ այս մրցույթի շնորհիվ Հայաստանում զարկ կտրվի ռոբոտաշինության զարգացմանը»,- նշում է Դավիթ Սահակյանը:

Այս մրցույթն արդեն երկրորդ անգամ է անցկացվում Հայաստանում: Նախորդ  տարվա հաղթող Arm Cyber Kids թիմն իր աղբ հավաքող ռոբոտով մասնակցեց Նյու Դելիում անցկացվող միջազգային փուլին և  տարրական խմբի 83 մասնակիցներից գրավեց 21-րդ տեղը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս