«Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները որևէ ազդեցություն չեն ունենում իրավիճակի փոփոխության վրա». Թևան Պողոսյան

«Մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք և ասենք, որ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները որևէ ազդեցություն չեն ունենում իրավիճակի փոփոխության վրա: Պետք է նախաձեռնենք այլ մոտեցում, որտեղ միգուցե սանկցիաների կիրառման ինստիտուտը կարողանանք առաջ տանել, այլ պարագայում 15 տարի էլ այսպիսի հայտարարություններ կլսենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը:

Թևան Պողոսյանի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները միշտ բխում են այդ 3 երկրների շահերից: Իրենք իրենց շահերից են հայտարարություն անում:

Բանախոսի խոսքով՝ այդ երեք երկրների նախաձեռնությամբ եղավ մտահոգություն պարունակող հայտարարությունների մի շարան, երբ ուզում էին ցուցադրել, որ բոլոր միջազգային կառույցներն արցախյան հիմնախնդրի լուծման համար որպես միակ ինստիտուտ՝ ճանաչում են Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը:  Բայց, նրա դիտարկմամբ՝ հայտարարությունները միշտ չեն լինում. երբ մի կողմը կրակում է, ոչ մի հայտարարություն չի լինում, իսկ երբ մյուս կողմը պատասխան է տալիս, միանգամից տեղի է ունենում հայտարարություն:

Թևան Պողոսյանի պնդմամբ՝ մտածելու տեղիք է տալիս, թե ինչի՞ն են միտված իրենց հայտարարությունները:

Կարդացեք նաև

«Մեկ-մեկ հայտարարություններում մեկ երկրի անունն ավելի առաջ են նշում, քան մնացածներինը, բայց դեռ չի եղել մի դեպք, երբ միայն մեկ երկրի անուն նշեն: Սա նշանակում է, որ ամեն երկիր իր տանը կարող է ներկայացնել, որ թիրախավորված է հենց ինքը»,- հավելեց բանախոսը:

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31