Բաժիններ՝

«Outlandish-ի կազմալուծումից հետո մենք գնում ենք անհատական կարիերա անելու ճանապարհով». Վաքաս

Արդեն տեղեկացրել ենք, որ դանիական աշխարհահռչակ Outlandish խումբն օրերս լուծարվել է։ Հիմա խմբի տղաներն անհատական կարիերա են սկսել։ 168.am-ի հետ զրույցում խմբի արդեն նախկին ռեփեր Վաքասը (Վաքաս Ալի Քադրի) ասաց, որ այս ընթացքում հասցրել է թողարկել իր անհատական առաջին ձայնասկավառակը։

«Outlandish-ի կազմալուծումից հետո մենք գնում ենք անհատական կարիերա անելու ճանապարհով։ Ես հենց նոր եմ թողարկել իմ «One Foot In The Sink The Other On A Banana Peel» անվանումով ալբոմը, որը կարող եք գտնել Spotify-ում, AppleMusic-ում, iTunes-ում և այլուր»,- ասաց Վաքասը։

Վաքասն իր երկրպագուներին խոստանում է՝ ջանք չի խնայելու և ներկայացնելու է երգեր, որոնք կլինեն նույն մակարդակի վրա, ինչ Outlandish խմբի երգերն էին։ Խմբի մյուս անդամները ևս առաջիկայում հանդես կգան նորություններով։

Հիշեցնենք, որ Outlandish խմբի երգերից են «Callin U», «Aicha» երգերը, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանում էլ էին հիթ։ Խումբը կազմավորվել էր 1997թ., անդամներն էին Իսամ Բաքիրին, Վաքաս Ալի Քադրին և Լեննի Մարտինեսը։

Կարդացեք նաև

«Մենք արվարձաններից եկած տղաներ էինք՝ աշխարհը նվաճելու երազանքներով լի, և, անկեղծ ասած՝ մեծ ձեռքբերումներ ունեցանք։ Սիրո և հարգանքի չափը, որ մենք ստացել ենք՝ որպես մարդ և արտիստներ, գերազանցում են այն բոլոր մրցանակները, որ դու կարող ես շահել, կամ այն բոլոր գումարները, որ դու կարող ես վաստակել։ Հոգու խորքում մենք պարզապես գիտենք, որ ժամանակն է՝ խումբը հանգստանա, և այլ բաներով սկսենք զբաղվել։ 20 տարին երկար ժամանակ էր, և մենք զգում ենք, որ հիմա այլևս ոչինչ չունենք Outlandish-ի համար»,- խմբի լուծարման վերաբերյալ ասել էին տղաները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս