ՀՀ Կենտրոնական բանկում նոյեմբերի 22-ին ներկայացվեցին շրջանառության մեջ դրվող 2017թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները, ինչպես նաև ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության 2018 թ.-ին շրջանառության մեջ ներդրվող երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները:
Իմ միջոցներով Արցախում կառուցվելու է միանգամայն նոր, բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովված զորամաս, քանի որ այսօր մեզանից յուրաքանչյուրի գերնպատակն ու գերխնդիրը պետք է լինի Արցախի անվտանգության ամրապնդումն ու խաղաղության ապահովումը:
«Ապրիլյան թեժացումը երևի Ռուսաստանը չի հրահրել, հուսանք, որ մեր դաշնակիցն այդքան ստոր չէ, բայց ինձ թվում է՝ նա փորձեց օգտվել այդ իրավիճակից, որն Էրդողանի դրդմամբ ստեղծեց Իլհամ Ալիևը։ Այդ ժամանակ միանգամից ռուսական խաղաղապահ ուժերի մասին խոսվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը։
«Լավրովի այս այցով Ռուսաստանը փորձեց ցույց տալ, որ գոնե այս պահին մտադիր չէ հանդես գալ առանձին պլանով, ինչի մասին ապրիլյան պատերազմից հետո խոսվում էր, և խոսվում էր ոչ անհիմն։ Ռուսաստանն առժամանակ մի կողմ է դնում իր այդ մտադրությունները և փորձում է հանդես գալ՝ որպես եռանախագահության անդամներից մեկը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։
Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատը (ՀԱԱՊ) (AmCham) անցած 17 տարիների ընթացքում որպես անկախ բիզնես ասոցիացիա կատարում է ամերիկյան բիզնեսի համախմբման հարթակի կարևոր դերը՝ ներկայացնելով իր բոլոր անդամների՝ Հայաստանում գործող 121 կազմակերպությունների շահերը։
Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին։
«Նույնիսկ ծիծաղելի էր, որ իմ կողմից հարգված մի երաժիշտ դիմեց հայ ժողովրդին, ասելով, թե ամերիկյան խնձորը վատն է, քանի որ Monsanto-ն է զբաղվում դրանով։ Monsanto-ն ընդհանրապես խնձորի հետ գործ չունի, նա հիմնականում 4-5 ուղղությամբ է զբաղվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Սերժ Թանկյանի գրառմանը, այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
Նախօրեից հատկապես Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն քննարկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ներկայացված 2018 թվականից շրջանառության մեջ ներդրվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները։
«Բոլորս հասկանում ենք, որ շատ բարդ խնդիր է, առավել ևս, որ կողմերից մեկի դիրքորոշումը, գիտենք՝ ինչպիսին է։ Այդ պայմաններում, բնական է, նա ամեն ինչ անելու է, որ ստատուս-քվոն պահպանվի»։
Նոր տարվան ընդառաջ՝ «Արմենիա» ավիաընկերությունը չվերթերի գնային փոփոխություններ է իրականացրել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը ներկայացրեց, թե ինչ անակնկալ են պատրաստել իրենց ուղևորների համար:
Հոգեբանական թեստերն օգնում են բացահայտել մարդու բնավորության մի շարք առանձնահատկություններ։ Esotericblog.ru-ն կարճ թեստ է առաջարկում։ Ընտրեք փետուրներից մեկն ու կարդացեք, թե ինչն է կյանքում կարևոր ձեզ համար։
Ետ նայելով իմ կյանքին՝ ես հասկացա, որ իմ վատագույն թշնամին կատարելության ձգտելն էր: Ես դաստիարակվել էի մեծ սպասումների պայմաններում և դպրոցում ամեն օր զգացել, որ մրցում եմ ու պայքարում այն բանի համար, որ դասարանում լավագույնը լինեմ:
Փորձագետների կարծիքով՝ ոտքերի, ձեռքերի, մեջքի ցավի հիմնական պատճառը մարմնի դիրքն է։ Այս խնդիրը կարող է առողջության հետ կապված հետագա բարդություններ առաջ բերել։
Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 23:45-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայում արդեն դասական դարձած դիմակայություն:
Marketium.ru-ն գրում է, որ կարող է զարմանալի թվալ, սակայն որովայնի հատվածում մի փոքր ճարպ ունենալն օգտակար է առողջության համար։ Դրա առկայությունը վկայում է կնոջ առողջության մասին։
Այսօր ԱԺ-ում տարկետման իրավունքը սահմանափակող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի շուրջ կլոր-սեղան քննարկման արդյունքներով որոշվեց 2 շաբաթից ստեղծել աշխատանքային խումբ` «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ մինչ այդ ուսանողները կներկայցնեն իրենց փաստավորված առաջարկները:
4 խաղ անընդմեջ հաղթելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» հսկայական քայլ է արել դեպի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ: Կկարողանա՞ն մանկունյանցիները լուծել իրենց բոլոր հարցերն այսօր:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ներկայացրեց վերջին մեկ տարվա ընթացքում իրենց կողմից իրականացրած փոփոխությունները:
«Լավրովի այցը սովորական այց էր: Հասկանալի է, որ այն Արցախի հարցի քննարկման համար էր: Այդ քննարկումը եղել է, և ակնհայտ է, որ ոչ մի լուրջ փոփոխություն կամ զարգացում Արցախի հարցում այս փուլում սպասել պետք չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Fabiosa.com-ը ներկայացրել է կենդանակերպի 5 նշանների ներկայացուցիչներին, որոնք բաժանվում են առանց զղջալու։
Վիճակագրությունը տխուր թվեր է ներկայացնում: Մարդկանց 69%-ն իրեն զգում է ամենօրյա միապաղաղության որոգայթում, և միայն 10-ից 3-ն են գոհ իրենց կյանքից: Մարդիկ համարում են, որ դոփում են տեղում թե՛ կարիերայի, թե՛ հարաբերությունների համատեքստում, և թե՛ կյանքում: Ժամանակի հետ այդ զգացողությունը միայն ուժեղանում է, և արդյունքում՝ մարդիկ մոռանում են իրենց նպատակների և երազանքների մասին:
Ակտիվացված ածուխը կարող է արգելափակել ճարպերի և ածխաջրերի յուրացումը, ինչպես նաև նվազեցնել մթերքի կալորիականությունը, ինչի շնորհիվ տեղի է ունենում քաշի նվազում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեծ փոփոխություններ է նախատեսում սոցիալական պաշտպանության ոլորտում: 2012-ից սկսած` նախարարությունն ինտեգրում է տարածքային կենտրոնները, քաղաքացիների սպասարկումը դարձնում է մեկ պատուհանից, ընդհանուր առմամբ նախարարությունը գնում է սոցիալական ծառայությունների մատուցումն առցանց դարձնելու ճանապարհով:
Mirkrasoty.life-ը գրում է, որ կայենյան պղպեղի բաղադրության մեջ մտնում են այնպիսի տարրեր, ինչպիսիք են երկաթը, մագնիումը, մանգանը, E, A, C. B6, K վիտամինները։
Հայաստանի բասկետբոլի հավաքականի առաջատար բասկետբոլիստ Ռայան Բոթրայթն այլևս չի խաղա ազգային թիմում: Այս մասին հայտնել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը:
Փարիզի Իրինա Բրուքի թատերական ընկերության (CIB) հիմնադիր անդամ և Տիգրան Չուխաջյանի անվան Միջազգային ինստիտուտի (IIDT) հիմնադիր տնօրեն, ռեժիսոր և դերասան Ժիրայր Փափազյանն այսօր լրագրողներին ներկայացրեց հայաստանյան առաջիկա հյուրախաղերի ծրագիրը։
«Նման իրավիճակ, նաև հակաքարոզչություն տեղի ունեցավ Խորհրդային Միության տարիներին, դիֆթերիայի դեմ պատվաստումների դեմ հակաքարոզչություն սկսվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը՝ խոսելով պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի ներդրման շուրջ բարձրացած աղմուկի մասին:
«ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերը ԼՂ հակամարտության կարգավորմանը չեն վերաբերել»,- այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի պաշտոնյաների դիտարկումներին, թե չորս բանաձևերը բանակցությունների օրակարգում են:
«Չունեմ տվյալներ, որ դեկտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպելու են»,- այս մասին այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք դեկտեմբերին կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպմանը տեղի կունենա՞ բեկում և կա՞ մշակված փաստաթուղթ օրակարգում:
«Ռուսաստանը փորձելու է իր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ վերլուծել, թե որտեղ են գտնվում բանակցությունները, փորձելու ենք ակտիվ ջանքեր ներդնել ԼՂ հակամարտության կարգավորման համար»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: