Բաժիններ՝

«Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը վերընտրվեց Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի (AmCham) տնօրենների խորհրդի կազմում

Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատը (ՀԱԱՊ) (AmCham) անցած 17 տարիների ընթացքում որպես անկախ բիզնես ասոցիացիա կատարում է ամերիկյան բիզնեսի համախմբման հարթակի կարևոր դերը՝ ներկայացնելով իր բոլոր անդամների՝ Հայաստանում գործող 121 կազմակերպությունների շահերը։ Անցած շաբաթ կայացած 2017 թվականի տարեկան Ընդհանուր ժողովի մասնակիցները դրական գնահատկան տալով ՀԱԱՊ-ի անցած տարվա աշխատանքին, ՀԱԱՊ նախագահ վերընտրեցին Արա Հովսեփյանին՝ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին: Տնօրենների խորհրդի կազմում՝ ի թիվս այլ ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների, ընտրվեց նաև «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։

Հայկ Ալոյանի գնահատմամբ․ «Հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման առումով հնարավոր չէ գերագնահատել AmCham-ի դերը։ Հայաստանում ամերիկյան բիզնեսի համախմբման և արդյունավետ համագործակցության կայացման առումով, այս կազմակերպությունը ներդրողների վստահության ապահովման և բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձևավորման ուղղությամբ մեծ աշխատանք է տարել։ «Լիդիանը», որպես ամերիկյան և բրիտանական խոշորագույն ներդրող Հայաստանում, բարձր է գնահատում AmCham-ի ընտանիքում իր ներկայությունը, և ապագայում ևս նպաստելու է այս հարթակի առավել զարգացմանը և անդամ կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունների սերտացմանը»։

2018թ-ին ՀԱԱՊ-ը կշարունակի իր գործունեությունը ծավալել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, Հայաստանում լավագույն միջազգային փորձի ներդրման, հատկապես՝ ՀԱԱՊ-ի կողմից ստեղծած «Պատասխանատու գործարարություն» նախագծի շրջանակներում կորպորատիվ սոցալիական պատասխանատվության աշխատանքների ուղղությամբ: ՀԱԱՊ-ը նաև կսկսի իրականացնել վստահելի և անկողմնակալ արբիտրաժային դատարանի հիմնադրման գործընթացը: 2018թ-ի կարևոր նպատակներից է նաև ընդլայնել համագործակցությունը Եվրոպական և տարածաշրջանային Ամերիկայի առևտրի պալատների հետ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս