Խորագիր:

Կենդանակերպի 5 նշան, որոնք բաժանվում են առանց զղջալու

Կենդանակերպի 5 նշան, որոնք բաժանվում են առանց զղջալու

Fabiosa.com-ը ներկայացրել է կենդանակերպի 5 նշանների ներկայացուցիչներին, որոնք բաժանվում են առանց զղջալու։

Խոյ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին բնորոշ են լիդերի հատկություններ։ Նրանք փորձում են վերահսկել ամեն ինչ, սիրում են տրամաբանորեն։ Պատրաստ են զուգընկերոջը շրջապատել մշտական հոգատարությամբ, հանգստության ու ջերմությամբ։ Միևնույն ժամանակ՝ նրանք բավական հեշտ են սիրահարվում և տրվում գայթակղություններին։ Հանուն կրքի պատրաստ են հրաժարվել երկարատև հարաբերություններից՝ ընդ որում, առանց մտածելու հետևանքների մասին։

Խոյերը հակված չեն խոսել սեփական զգացմունքների մասին և հաճախ օբյեկտիվ չեն։ Նույնիսկ փոքրիկ վեճը կարող է վերաճել մեծ սկանդալի։ Ազատվելով բացասականից՝ նրանք կրկին պատրաստ են զուգընկերոջը երջանկություն նվիրել, բայց ամեն ինչ արդեն այլ կլինի։ Նրանք կարող են սառել զուգընկերոջ հանդեպ և նրա կյանքն անտանելի դարձնել։ Հարաբերություններին կարող են վերջ դնել նույնիսկ մի փոքր նեղանալու արդյունքում։ Նրանք չեն պարզաբանի իրավիճակը, պարզապես կշրջվեն ու կգնան՝ առանց մի վայրկյան զղջալու։

Ցուլ։ Ցուլերը կազմակերպված են, հանգիստ, նրանց բնորոշ չէ ավելորդ զգացմունքայնություն։ Միևնույն ժամանակ՝ բավական խանդոտ են։ Անսահման ռոմանտիկ են, բայց մինչև այն պահը, քանի դեռ կասկածներ չունեն, ընդ որում, կարևոր չէ՝ դրանք հիմնավորվա՞ծ են, թե՞ մտացածին։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հատուկ է վերահսկողության ու իրականության զգացման կորուստը։ Անհավատարմության վերաբերյալ նույնիսկ փոքր կասկածներ ունենալու դեպքում նրանք ֆիզիկական ցավ են զգում։ Բայց անկեղծ հարաբերություններ կառուցելու դեպքում զուգընկերոջը կայունություն ու նվիրվածություն են պարգևում։

Ցուլերը կանեն հնարավոր ամեն բան՝ զուգընկերոջ թերությունները վերացնելու համար։ Նրանք դանդաղ քայլերով կհասնեն իրենց նպատակին։ Ցուլերը մշտապես լարված են ապրում՝ երբեք չմոռանալով այն մասին, որ ընտանիքի հետ կարող է որևէ վատ բան պատահել։ Վեճերի դեպքում տիտանական ջանքեր են գործադրում կոնֆլիկտը լուծելու համար, բայց եթե փորձերն անօգուտ են, հիասթափվում են ու հեռանում։ Բաժանվելու մասին կայացված որոշումը վերջնական է։

Առյուծ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հազվադեպ են կանգ առնում։ Նրանց հատուկ է մեծ էներգիա ու կենսական ուժ, իմպուլսիվ բնավորությունը հաջողությամբ համադրվում է ռոմանտիզմի հետ։ Սերն արտահայտում են տարբեր միջոցներով, բայց մշտապես վերահսկում են զուգընկերոջը։

Անհանգստությունն առաջին նշաններից է, որ Առյուծը կարող է հեռանալ։ Դեպքերի մեծամասնությունում նա կոնտակտի մեջ է մտնում՝ իրավիճակի պարզաբանման նպատակով։ Եթե զուգընկերոջ մեղադրանքներն ու պահանջներն անհիմն են, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սսկում են մտածել՝ արդյոք չե՞ն փորձում իրեն օգտագործել կամ դաստիարակել։

Որպես կանոն՝ Առյուծները հեռանում են՝ առանց զղջալու և անսպասելիորեն։ Ընդ որում, նրանք չեն հասկանում, որ այդ կերպ վարվելով՝ կարող են ցավ պատճառել։

Կարիճ։ Կամակոր Կարիճները սիրում են ամբողջ հոգով։ Նրանք ինքնավստահ են, զգացմունքային ու ամբիցիոզ։ Կարող է թվալ, թե ոչ մի կերպ հնարավոր չէ նեղացնել նրանց կամ հանել հավասարակշռությունից այն աստիճանի, որ նրանք վերածվեն «անսասան ամրոցի»։ Դա այդպես չէ։

Դժգոհության առաջին պահին Կարիճները սկսում են մտածել ու ուշադիր հետևել զուգընկերոջը։ Ցանկացած կասկած նրանք նախ լուռ տանում են, ապա սկսում են հարցեր տալ։ Մտերիմների ցանկը կարող է կրճատվել վատ բան անելու դեպքում։ Կարիճի կողմից դա ներման չի արժանանա։

Ջրհոս։ Էքսցենտրիկ են, խարիզմատիկ։ Նրանց հետ շփումը շատ հաճելի է։ Ե՛վ նվիրված ամուսիններ են, և՛ լավագույն ընկեր, բայց միայն այն դեպքում, երբ ամբողջությամբ վստահում են զուգընկերոջը։ Տանել չեն կարողանում դավաճանությունը։

Ջրհոսները բարի են, ինչից հաճախ են օգտվում։ Բայց Ջրհոսների համբերությունը ևս սպառվում է։ Սովորաբար Ջրհոսներն անսպասելի են հեռանում։ Որոշումը հանկարծակի են կայացնում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։