«Վերջին 10 տարվա բանակցություններում ՄԱԿ ԱԽ չորս բանաձևեր մենք երբեք չենք քննարկել». Էդվարդ Նալբանդյան

«ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերը ԼՂ հակամարտության կարգավորմանը չեն վերաբերել»,- այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի պաշտոնյաների դիտարկումներին, թե չորս բանաձևերը բանակցությունների օրակարգում են:

Էդվարդ Նալբանդյանը պարզաբանեց, որ այդ բանաձևերը մեկ հիմնական նպատակով են ընդունվել` ռազմական գործողությունների դադարեցում: Սակայն, նրա խոսքով, ցավոք սրտի, ռազմական գործողությունների դադարեցումը տեղի ունեցավ ոչ այս չորս բանաձևերի շնորհիվ:

«Հենց այդ չորսն ընդունվեցին, քանի որ յուրաքանչյուր բանաձևից հետո Ադրբեջանը դրանք չէր իրականացնում, իսկ ռազմական գործողությունների դադարեցում տեղի ունեցավ 1994 թվականի մայիս ամսին ստորագրված երկկողմ անժամկետ համաձայնագրի շնորհիվ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտարարություններին, որ մենք միայն այդ բանաձևերն ենք քննարկում, ապա իմ հիշողության համաձայն՝ վերջին 10 տարում մենք երբեք դրանք չենք քննարկել, քանի որ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը չեն վերաբերել կարգավորմանը, այլ վերաբերել են ռազմական գործողությունների դադարեցմանը:

Կարդացեք նաև

Մենք ունենք ռազմական գործողությունների դադարեցում»,- ասաց Նալբանդյանը:

Ինչ վերաբերում է կարգավորման էլեմենտներին, սկզբունքներին, ապա դրանք, նրա որակմամբ, այն մեծաթիվ աշխատանքային փաստաթղթերում են, որոնք ներկայացվել են համանախագահների կողմից:

«Այդ ամենի իմաստային բովանդակաությունը հնչեցվել է ԵԱՀԿ համանախագահ երկրների նախագահների 5 հայտարարություններում»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս