Բաժիններ՝

«Յուվենթուս»-«Բարսելոնա». Կլինի՞ ռևանշ «Նոու Քամփում» պարտությունից հետո

Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 23:45-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայում արդեն դասական դարձած դիմակայություն:

«Յուվենթուս»

Թուրինյան  «Յուվենթուսը» խմբում երկրորդն է՝ 3 միավոր զիջելով իր այսօրվա մրցակցին:

«Ծեր սենյորան» առաջին խաղում խոշոր հաշվով պարտություն կրեց կատալոնացիներից, սակայն հետագայում անցկացրեց վստահ հանդիպումներ:

Իտալիայի չեմպիոններն Ա սերիայում դեռևս 3-րդն են և վերջին խաղում էլ չկարողացան հաղթանակ տանել:

Կարդացեք նաև

Թուրինյան ակումբն այս խաղին մոտենում է առանց  կադրային խնդիրների:

«Բարսելոնա»

Կատալոնական ակումբը գրեթե չունի խնդիրներ Իսպանիայի առաջնությունում: Կատալոնացիները վստահորեն զբաղեցնում են առաջին հորիզոնականը;

Չեմպիոնների լիգայի D խմբում էլ կատալոնացիները քիչ խնդիրներ ունեն՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը և վաստակելով 10 միավոր՝ 12 հնարավորից:

Կատալոնացիների համար ամենամեծ խնդիրը վնասվածք ունեցող ֆուտբոլիստներն են: Այս խաղին չեն մասնակցի Ուսման Դեմբելեն, Խավիեր Մասկերանոն, Ռաֆինյան, Սերջի Ռոբերտոն, Արդա Թուրանը և Անդրե Գոմեշը:

Կանխատեսում

Եթե խոսենք թիմերի վիճակի մասին, պետք է նշենք, որ հիմա կատալոնացիներն ավելի լավ տեսք ունեն: Թուրինյան ակումբը ևս չի հիասթափեցնում երկրպագուներին, սակայն այս մրցաշրջանում նրանք շատ անկայուն ֆուտբոլ են ցուցադրում: Պետք է չմոռանալ նաև մի շարք ֆուտբոլիստների հոգեբանական ծանր վիճակը՝ Իտալիայի հավաքականի ԱԱ 2018-ի ուղեգիր չնվաճելուց հետո:

Կատալոնական ակումբը հաղթելու լավ շանսեր ունի, սակայն, ըստ վերլուծաբանների՝ չի գրանցվի խոշոր հաշիվ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս