«Երկրորդ նախագահը փաստացի ընդունեց, որ ինքը շարքային ընդդիմադիր գործիչ է: Երբ 2007թ. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրեց իր թեկնածությունն ընտրություններում, այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ այդպիսով Առաջին նախագահը դառնում է շարքային ընդդիմադիր գործիչ»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փաստաբան, Երևան քաղաքի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանն է։
«Չգիտեմ՝ կոմպրոմա՞տ է, թե՞ ոչ, բայց մեծ լծակ է, որ իր վրա իշխանությունները ճնշումներ չկարողանան օգտագործել։ Կարող ենք ենթադրել, որ զեկույցը չհրապարակելը կարող է լինել նաև Փաշինյան-Քոչարյան գործարքի արդյունք։ Մյուս կողմից, հիշեք, որ եթե ընտրություններից առաջ զեկույցը հրապարակեին, մինչև ընտրություն հայ ժողովուրդը խոսելու էր, որ Փաշինյան Նիկոլը՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատար, պատերազմ է պարտվել»,- ասաց նա։
«Հետևապես, ինչպես նախկին նախագահ Արմեն Սարգսյանը փախավ Հայաստանից՝ թողնելով հարցը բաց, թե ինքն ում կողմից էր գործուղված Հայաստան, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը պետք է փախչի Հայաստանից և Արմեն Սարգսյանի պես հրաժարական ներկայացնի այլ երկրից. մնաց, Հայաստանը կընկնի Արցախի օրը»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տիգրան Աբրահամյանն է։
«Իշխանությունը գնալով դառնում է էլ ավելի անբարո, իշխանությունն՝ էլ ավելի անմրցունակ: ՀՀԿ-ն իր վրա պատասխանատվություն է վերցրել՝ գնալու Նիկոլին անվստահություն հայտնելու ճանապարհով…Ուիզում եմ կարծել, որ մեր ներընդդիմադիր հարաբերութունները վերականգնելի են: Եթե ընդդիմությունը իր մեջ չպահի կարմիր գծերը, ումի՞ց ի՞նչ եք ուզում»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց քաղհալածյալ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Որքան էլ սոցիալական ցանցերում և լրահոսում քոչարյանական պրոպագանդիստների քննադատության հիմնական թիրախն իմպիչմենտով վարչապետի թեկնածու առաջադրված Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն էր, սակայն նա ընդամենն առիթն էր։ Բուռն արձագանքի հիմնական պատճառն «իմպիչմենտի» գործընթացում Հանրապետականի կողմից արված հստակ և ոմանց համար անսպասելի քայլն էր՝ վարչապետի թեկնածուի առաջադրումը։
Անցած յոթ տարիները ցույց են տվել, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանձնել գործնականում ամեն ինչ՝ սկսած ազգային ինքնությունից ու սրբություններից, մինչև հազարամյա հայկական տարածքներ, բայց ոչ երբեք՝ իշխանությունը, ավելին՝ մնացյալ ամենայնը նա հանձնել է հենց հանուն իշխանությունը պահպանելու։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։