Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 9 ամսվա սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ՝ աճ է արձանագրվել բոլոր ոլորտներում՝ բացի գյուղատնտեսությունից. այս ոլորտը, ինչպես վերջին տարիների բոլոր վիճակագրությունների դեպքում, գրանցել է անկում:
Հայաստանում կբարձրացվի նվազագույն աշխատավարձի չափը. կառավարությունը հերթական նիստում հավանության է արժանացրել որոշումը, որով նվազագույն աշխատավարձը նախկին՝ 68 հազար դրամի փոխարեն՝ նախատեսվում է դարձնել 75 հազար դրամ։
Հայրենի վիճակագրական կոմիտեն ու կառավարությունը շարունակում են «պասերով» դրական միտումներ արձանագրել տնտեսության մեջ: Հերթականն օրեր առաջ էր. ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2022 թվականի ընթացիկ տարվա 7 ամիսներին աճի տեմպը կազմում է 13.1 %, աճ է արձանագրվել գրեթե բոլոր ոլորտներում: