Ընդդիմությունն իշխանության գալուց հետո նախ և առաջ պետք է դադարեցնի պատերազմը և միայն դրանից հետո փորձի հասնել արժանապատիվ խաղաղության, քանի որ Ադրբեջանը շարունակում է հիբրիդային և այլ միջոցներով, ըստ էության, պատերազմ վարել Հայաստանի դեմ։ Այսպիսի կարծիք հայտնեց 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ խոսելով հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին։
Նիկոլ Փաշինյանը պատերազմի մասին իր հայտարարություններով սպառնում ու շանտաժի է ենթարկում ընտրողներին։ Դա սպառնալիք է, շանտաժ, եթե կուզեք՝ բռնություն ընտրողների ազատ կամարտահայտման նկատմամբ։ Այսպես մեկնաբանեց 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Էդգար Էլբակյանը Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտնի հայտարարությունը «սեպտեմբերյան պատերազմի» մասին։
«Պատերազմի կուսակցությունը» Հայաստանում ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Քրիստինե Վարդանյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանը հասցեագրված մեղադրանքներին։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունը Հայաստան «հիբրիդային արագ արձագանքման խումբ» ուղարկելու մասին բացառապես հակառուսական հայտարարություն էր։
Հայաստանը թուրք-ադրբեջանական նահանգի վերածվելու նախաշեմին է։ Վերջին տարիների «սողացող» գործընթացները բերել են նրան, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն գրեթե գոյություն չունի՝ որպես ինքնիշխան սուբյեկտ։
Հայաստանը կարող է ներքաշվել Իրանի դեմ պատերազմին միայն Ադրբեջանի ներքաշվելու դեպքում. եթե Ադրբեջանը ներգրավվեց Իրանի դեմ ռազմական գործողություններին, Հայաստանը չի կարող խուսափել այդ բախումից։
Պատերազմի կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունն է։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ խոսելով Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին։
Իրանի հանգուցյալ գերագույն հոգևոր առաջնորդի՝ փետրվարի 28-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհված այաթոլլահ Ալի Խամենեիի որդուն՝ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիին, նոր գերագույն առաջնորդ ընտրելը շատ հստակ արտաքին մեսիջ է Թեհրանի կողմից, որ Իրանն անզիջում է իր քաղաքականության մեջ և այն երկիրը չէ, որը կընկրկի ճնշումների դեմ։
«Ցամաքային գործողությունների առնչությամբ, եթե այդ սցենարը դիտարկենք, քրդական գործոնն է քննարկվում, որ կարող են քրդերի գործոնն օգտագործել՝ Իրանում ապակայունացման նպատակով, ինչպես ասում են՝ գետնի վրա։ Բայց սրան զուգահեռ՝ պետք չէ բացառել, որ կարող են լինել ինչ-որ հատուկ նշանակության օպերացիաներ, որոնցում ներգրավված կլինեն մասնավոր ռազմական ընկերությունները՝ Սիրիայի օրինակով»,- հավելում է արևելագետը։
Փաշինյանի թիմը «ցնցումների մեջ է», քանի որ հասկանում է՝ կարող է պարտվել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Իշխանության ներկայացուցիչները փորձում են ցույց տալ, թե ընտրությունների ելքը կանխորոշված է, ամեն ինչ որոշված է, բայց իրականում ոչինչ որոշված չէ. եթե որոշված լիներ, նրանք «այսպիսի ցնցումների մեջ չէին լինի»։
«Որևէ մեկը չի կանգնելու Ռուսաստանում և հայտարարի՝ «Մենք Հայաստանում նախընտրում ենք այս կամ այն քաղաքական ուժին»։ Դուք հիշատակեցիք Մոլդովան, բայց Մոլդովայի իշխանություններն արդեն բացահայտ են ասում, որ իրենք դիտարկում են Ռուսաստանը՝ որպես թշնամի։ Մոլդովայի իշխանություններն ամեն ինչ արել են, որ վերջին տարիների ընթացքում նվազագույնի հասցնեն տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ»։
«Իրանի դեսպանի կարևոր հայտարարություններից մեկն այն էր, որ Իրանի նահատակված հոգևոր առաջնորդն առանձնահատուկ վերաբերմունք ուներ հայ ժողովրդի նկատմամբ։ Տարբեր ժամանակահատվածներում, երբ պատերազմ էր, նա գծեց այդ կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականության համար, և Իրանի զինված ուժերը, նախագահը և այլ պաշտոնյաները հետևում էին իր սահմանած կարմիր գծերի պահպանմանը, նա արգելել էր, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականանա, հանձնարարել էր, որ Իրանն ամեն ինչ պիտի անի, որ այդ դավադիր ծրագիրը խափանվի, և թույլ չի տա հազարամյա Իրան-Հայաստան բարեկամական սահմանները խախտվեն, փակվեն»։
Քաղաքացիներին մտահոգող հիմնական խնդիրները Հայաստանի անվտանգության խնդիրներն են, նաև վերջին տարիներին շատ են սրվել սոցիալ-տնտեսական խնդիրները։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտնեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ պատմելով «Հայաստան» խմբակցության մարզային հանդիպումների մասին։
Գործարար և բարերար, նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ ընտրված Սամվել Կարապետյանին Հայաստանում քաղաքական հետապնդման ենթարկելն ու նրան ազատազրկելը մեր ազգային ամոթն է։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ ներկայացնելով կուսակցության ընդհանուր տեսլականն ու առաջարկած տնտեսական մոդելը։
Իրանի դեմ լայնածավալ պատերազմ չի լինի։ Թրամփին դա հաստատ պետք չէ։ Սակայն չի բացառվում, որ լինի ռազմական ինչ-որ գործողություն, օրինակ՝ հրթիռային հարվածներ Իրանի օբյեկտներին։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի և Իրանին ԱՄՆ ռազմական հարված հասցնելու հավանականության թեմայի շուրջ։
«Նորից եմ կրկնում՝ Վենսը չի եկել որևէ բան քննարկելու, այդ ամենն արդեն քննարկված, արված է վաղուց, և երբ Ադրբեջանին հանձնեցին Արցախն այդ տարօրինակ պատերազմի միջոցով, ռուսներն էլ տեսան, որ տարօրինակ պատերազմ է, զորք մտցրեցին ու կանգնեցրեցին, բայց այդ պատերազմն ահավոր մի երևույթ էր, այսինքն՝ նախօրոք ծրագրած՝ ինչպես հանգիստ հանձնել ամբողջ Արցախը, և հանձնեցին՝ ինչպես նվազեցնել դիմակայությունն Ադրբեջանին, ինչպես զորքերը դասավորել այնպես, ռազմավարական կամ տակտիկական տեղաշարժեր անել, որ մարդիկ հանգիստ, զբոսնելով եկան, մտան Շուշի»։
«Ով էլ ընտրվի՝ նախ և առաջ չեզոքացրե՛ք սպառնալիքները։ Չեզոքացրե՛ք սպառնալիքները, որ մենք հանգիստ ապրենք այս երկրում։ Հանդե՛ս եկեք խաղաղության մանիֆեստով։ Այս երկիրը չի կարող զարգանալ առանց անվտանգության»։
Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը, մեծ հաշվով, չհասավ իր նպատակին։ Նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները պատրաստ չեն մասնակցել հակաեկեղեցական արշավին։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:
Թևան Պողոսյանի խոսքով՝ փետրվարը շատ հետաքրքիր ամիս է լինելու նաև 2026-ի ընտրություններին ընդառաջ, քանի որ բոլոր քաղաքական միավորները սկսելու են խոսել իրենց նախընտրական ծրագրերի ձևավորման և առաջարկների մասին։ Պողոսյանի տպավորությամբ՝ փետրվարը կարող է կարևոր պրոցեսների մեկնարկ դառնալ