Խաղաղության երաշխավորած պատերազմները

Նախընտրական ղալմաղալում ամենաշատը հնչող ու երևացող «Խաղաղությունը» պատերազմի մասին է: Երաշխավորած պատերազմի: Լսելի ու խոսելի ամեն ելուստից դուրս հորդող իշխանական «Խաղաղության» իմաստն այն է, որ իրենք խաղաղություն են բերել, ու որպեսզի խաղաղությունը չգնա, իրենք պետք է մնան:

Այդ քարոզչությունն ամրապնդվում է հակառակով՝ եթե իրենք չմնան, ու գան մյուսները՝ ընդիմադիրները, կգա նաև պատերազմը, որն իբևէ թե վարվելու է իրենց բերած խաղաղության փոխարեն:

Հասկացությունների, գալու ու գնալու, մնալու ու հեռանալու՝ ընթացքների իմաստների խեղաթյուրումներում երկրորդական պլան է մղվում առաջնային մի հարց. Պատերազմ լինելու է ինչպես ՔՊ-ի՝ իշխանության մնալու, այնպես էլ, եթե հայ ժողովուրդը մի հրաշքով փրկվի՝ գնալու դեպքում:

Առաջիկա ընրությունը պատերազմի ու խաղաղության երկընտրանքի վերածած իշխանությունը պատերազմ չլինելու այլընտրանք չի թողել: Ու խոսքը միայն պատերազմի ուղիղ ընկալման մասին չէ: Եթե ՔՊ-ն վերարտադրվի և հաստատվի իշխանության քարոզած խաղաղությունը, որը նույնական է ազգային նվաստացման, ինքնության վերջնական կորստի ու ադրբեջանական ամենայնի գալուստի հետ, հայ հասարակության զգալի մասը չի ընդունելու դա, չի ընդունելու թշնամանքի մակարդակով և որևէ դրսևորմամբ դա հանգեցնելու է ներքին պատերազմի՝ ՔՊ-ի իշխանության ու հասարակության մեծ մասի մեջ: Իսկ դա պատերազմի այն տեսակներից է, որի դեպքում արտաքին թշնամու հետ պատերազմը կարող է երանելի թվալ:

Կարդացեք նաև

Ներհանրային պատերազմի ականներն ուշ են պայթում, բայց պետությունն ու հասարակությունը կարող են ավերել «Բայրաքթարից» ավելի թրքաբարո ու «Իսկանդերից» ավելի ռուսասպան:

ՔՊ-ի վերարտադրությունը երաշխավորելու է ներքին պատերազմ, որն անգամ նույն ՔՊ-ին սրբել-տանելու դեպքում, կարող է կործանել նաև պետությունից մնացած վերջին փշրանքները:

Մյուս պարագայում՝ այս պահին իշխանության գերավտորիտար բնույթի պատճառով անիրական թվացող ՔՊ-ի հեռացման դեպքում նույնպես պատերազմը երաշխավորված է: Ոչ թե ընդդիմադիրների կողմից պատերազմ հրահրելու ռիսկով պայմանավորված, ինչպես էժանագին քարզչությամբ մատուցում են ՔՊ-ականները (որևէ ընդդիմադիր ակնարկ անգամ չի արել պատերազմի մասին, հակառակը՝ բոլորը խոսում են եղած կետից հետո ինչ-որ բան փրկելու վերաբերյալ), այլ որովհետև Ադրբեջանը՝ կորցնելով իր բոլոր պահանջները բավարարող անվանապես հայկական իշխանությանը, այդ նույն պահանջները պարտադրելու է ռազմական ճանապարհով:

Իհարկե, այդ դեպքում ադրբեջանական պահանջների կատարման հնարավորությունն ավելի պակաս է, քան, եթե ՔՊ-ն պահպանի իշխանությունը և շարունակի «խաղաղ ստրկություն՝ պատերազմի փոխարեն» հպատակության քաղաքականությունը:

Գործող իշխանությունն իր հետ բերել է ոչ միայն արդեն իսկ տեղի ունեցած ողբերգական պատերազմ, այլ նաև նոր պատերազմի բռնկման հեռանկարի անխուսափլիություն: Մի դեպքում ներքին պատերազմի, մյուս դեպքում՝ արտաքին հարձակման դրսևորումներով:
Հունիսի 7-ին հայ հասարակությունն ընտրություն է կատարելու անխուսափելի պատերազմներից որևէ մեկի օգտին:

Գլխավոր հարցն այն է՝ արդյոք հավաքական իմաստնությունը կբավականացնի՞՝ հասկանալու համար, որ եթե բոլորի համար անցանկալի արտաքին թշնամու հետ պատերազմում գոնե դիմադրելու տեսական շանս կա, ապա գործող իշխանության պահպանման դեպքում անխուսափելի ներքին պատերազմը չպարտվելու, պետությունից ինչ-որ բան թողնելու շանս ուղղակի չի թողնում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930