Նա շեշտեց, որ Իրանը Հայաստանի համար կենսականորեն կարևոր ճանապարհներից մեկն է՝ հատկապես այն պատճառով, որ Հայաստանի սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ են․
Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին գտնում է, որ այս այցն Իրան, այնուամենայնիվ, չի կարող դիտարկվել միայն երկկողմ ռազմական համագործակցության պրիզմայով, քանի որ այն տեղի է ունենում երկու երկրների համար աշխարհաքաղաքական առանցքային զարգացումների ու փոփոխությունների փուլում, երբ Հարավային Կովկասում, հատկապես այս փուլում, կա ուժային կենտրոնների մրցակցության, տրանսպորտային միջանցքների շուրջ պայքար և աշխարհաքաղաքական նոր ճարտարապետություն ձևավորելու փորձեր։
Անցնող շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելեց Հայաստան և Ադրբեջան՝ Հարավային Կովկասում ուժերի ձևավորվող հավասարակշռության վրա ազդելու նպատակով։ Դրոնների վաճառքից մինչև ԱԷԿ-ի կառուցում, Բաքվի հետ ռազմավարական խարտիայից մինչև «Թրամփի ճանապարհ», Վաշինգտոնը փորձում է Բաքվին և Երևանին համոզել Ռուսաստանի հետ համագործակցությանն այլընտրանք ունենալու մեջ։
Փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն աշխատանքային այցով ժամանել էր Երևան, որից հետո՝ մեկնել Բաքու: Սպիտակ տան հաղորդագրությունների համաձայն՝ ուղևորությունը կնպաստի Թրամփի նախաձեռնություններին և TRIPP (Trump Initiative for Peace and Prosperity) միջազգային նախագծի առաջխաղացմանը, որի շուրջ նախնական պայմանավորվածությունները ձեռք են բերվել անցյալ տարի:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «APRI-Հայաստան» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
«Ըստ Թուրքիայի տրանսպորտի նախարարի հարցազրույցների, այդ շինարարությունը պետք է ավարտվի 2029 թվականին, այնպես որ, սա է նրանց ծրագիրը։ Չեմ կարող ասել՝ կհասցնե՞ն, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Մենք բոլորս գիտենք՝ պետություններն առաջին հերթին առաջնորդվում են իրենց սեփական շահերով։ Կա պետության տնտեսական և աշխարհաքաղաքական շահ, շատ էական է, առանցքային հարցն այն է, թե պետությունը ո՞ր շահի վրա է դնում շեշտը։
«Միջին միջանցքից խոսելով՝ Փաշինյանը կրկնում է ամերիկացի պաշտոնյաներին»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց Կովկասագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը՝ անդրադառնալով ՄԱԿ ԳԱ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթի այն հատվածին, որը վերաբերում էր նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետին։
«Առաջիկայում կարևոր պայմանավորվածություններ ենք ձեռք բերելու փոխադրումների, ինչպես նաև տարանցման ոլորտում, որն իր մեջ ներառելու է փոխադրումների վճարների նվազեցում»,- ասաց դեսպանը։
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը կարող է էապես փոխել տարածաշրջանային (ներառյալ՝ Հարավային Կովկասը) տրանսպորտային-լոգիստիկ համակարգը:
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նախ պարզաբանեց օրվա առաջին կեսին իր արած հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» քարտեզի վերաբերյալ: Մասնավորապես, երբ ԱԺ-ում իշխանությունը ներկայացրեց «Խաղաղաղության խաչմերուկը», բաժանված բրոշյուրում ներառված քարտեզում դեպի Իրան նշված է եղել ծոց, ինչն Իրանի համար խիստ քաղաքական ու վիճելի հարց է։