Փաշինյանն ու իր թիմակիցները տարածում են թուրքական նարատիվներ․ Կարեն Իգիթյան

«Միջին միջանցքից խոսելով՝ Փաշինյանը կրկնում է ամերիկացի պաշտոնյաներին»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց Կովկասագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը՝ անդրադառնալով ՄԱԿ ԳԱ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթի այն հատվածին, որը վերաբերում էր նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետին։

Իգիթյանը շեշտեց՝ այդ փաստաթուղթը ստորագրել է Փաշինյանը, որը, եթե դիտարկենք ՀՀ շահերի տեսանկյունից՝ ձեռնտու չէ Հայաստանին։

«Բացի նրանից, որ նա ստորագրել է ու ներկայումս ետ է կանգնում ստորագրածից, հենց հիմա Փաշինյանի թիմակիցներն ասում են, որ լինելու է երրորդ ուժ, պարզապես դա չի լինելու մեկ երկրի տեսքով, դա լինելու է մասնավոր կազմակերպություն, բայց այդ մասնավոր կազմակերպության ետևում մի երկիր է լինելու»,- ասաց Իգիթյանը։

Խոսելով Միջին միջանցքի մասին Փաշինյանի ձևակերպումներից, բանախոսն ասաց, որ երբ խոսում է Միջին Միջանցքի մասին, սա հակասում է Ռուսաստանի ու Իրանի շահերին։

Կարդացեք նաև

«Ինքը մեկը մեկին կրկնում է այն, ինչ ասում են ԱՄՆ ներկայացուցիչները, որ՝ պետք է լինի այդ միջանցքը, որը պետք է լինի ՌԴ-ի և Իրանի վերահսկողությունից դուրս։ Ռուսաստանն ու Իրանը դեմ են միջանցքին, ՌԴ-ն փորձում է այնպես անել, որ եթե լինելու է միջանցք, ապա այն գոնե ինքը վերահսկի»,- ասաց Իգիթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս