Բժիշկը հավելել է, որ հիվանդ լեղապարկով, լյարդով, տուբերկուլոզով կամ շաքարային դիաբետով հիվանդները ևս կարող են բերանից տհաճ հոտ ունենալ:
Այստեղ կա մի կարևոր հանգամանք․ նշված բուսաբուժությունը, որ կարծում են՝ այս կամ այն բույսը պետք է խմեն, մենք այս փուլում, այո, օգտագործում ենք դրանց լուծամզվածքները, բայց, որոշել ենք միացությունների կազմը ու փորձում ենք գտնել այն միացությունները, որոնք պարունակվում են բույսերի մեջ ու կարող են ունենալ հնարավոր ամենաբարձր ազդեցությունը՝ մեր կողմից ընտրված թիրախների նկատմամբ, ապա առանձին աշխատել առանձին կոմպոնենտներով․ կամ անջատել բույսերից, կամ փորձել սինթեզել մեկ այլ միացությունից։ Սա բուսաբուժությունից արդեն դուրս է գալիս, որովհետև միացություն է, որը կարող է ունենալ հակաքաղցկեղային ազդեցություն։
Այսօր «Իրավունքը» գրել էր, որ քաղաքացիներից ահազանգ է ստանում առ այն, որ այս ամիս պոլիկլինիկաներում հաշմանդամության տարբեր խմբերի պատկանող հիվանդներին տրվող անվճար դեղորայքի ցանկից հանել են շաքարային դիաբետով հիվանդներին տրվող դեղորայքը:
Նախաճաշը կարևոր կերակուր է, որն ապահովում է օրվա համար անհրաժեշտ էներգիան: Այնուամենայնիվ, ոչ բոլոր մթերքներն է կարելի ուտել դատարկ ստամոքսին, իսկ որոշ հայտնի նախաճաշեր կարող են բացասաբար ազդել առողջության վրա, Gazeta.Ru-ին ասել է գաստրոէնտերոլոգ և սննդաբան Անաստասիա Չիժիկովան։
ՌԴ Կրթության պետական համալսարանի ֆիզիոլոգիայի, մարդու էկոլոգիայի և կենսաբժշկական գիտելիքի ամբիոնի պրոֆեսոր Վլադիմիր Սապրիկինը «Իզվեստիային» պատմել է նրբաբլիթների չափից շատ ուտելու վտանգների մասին։
Սպիտակ հացի չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել հոդատապի (նյութափոխանակության հիվանդություն, որն առաջացնում է բորբոքային պրոցես) և մի շարք այլ լուրջ հիվանդությունների զարգացման, զգուշացրել է սննդաբան Միխայիլ Գինսբուրգը։ Մասնագետը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում խոսել է սպիտակ ալյուրի պատրաստված մթերքից կախվածություն ունենալու վտանգավոր հետեւանքների մասին։
Վերջին տարիներին ֆաստֆուդի, գազավորված ըմպելիքների և սխալ սնվելու սովորությունը հանգեցրել է ճարպակալման դեպքերի թվի կտրուկ աճի։ Ավելորդ քաշն ու ճարպակալումն էսթետիկ խնդիր լինելուց բացի որոշ հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոններից են:
Գոյություն ունեն գլաուկոմայի տեսակներ, որոնց ընթացքում առաջանում են այսպիսի ախտաշաններ, օրինակ՝ տեսողությունը մշուշոտվում է կամ օրվա ընթացքում այն փոխվում է նորմալ տեսողությամբ: Սա լինում է ներակնային ճնշման տատանման դեպքում: Լամպին նայելիս նրա շուրջն առաջանում են ծիածանի գույներով օղակներ: Գլաուկոման հիմնականում փոխանցվում է ժառանգաբար, և եթե հարազատների մոտ հայտնաբերվել է, ապա ցանկալի է, որ տվյալ անձը 40 տարեկանից հետո տարին 2 անգամ անցնի ակնաբուժական հետազոտություն՝ ներակնային ճնշման չափման և տեսադաշտի ստուգման համար:
Եթե չկա նյութափոխանակության խնդիր, ավելորդ քաշ, չի կարող, բայց արդեն եղած դիաբետի դեպքում լավ չէ: Ստացիոնար բուժում ստացող պացիենտների շուրջը նայում ես՝ ամբողջը հյութեր են: Հարազատները հերթով գալիս են՝ մեկը տնական կոմպոտ է բերում, մյուսը՝ բնական հյութեր: Առաջին բանը, որ ասում եմ պացիենտին՝ հավաքե՛ք այս ամբողջ հյութերն ու ուղարկեք տուն: Դրանք ոչ վիտամինի աղբյուր կարող են լինել հիվանդի համար, ոչ էլ ծարավն են հագեցնելու:
Բերանի տհաճ հոտը, հատկապես կայուն հոտը, միշտ վկայում է պաթոլոգիայի մասին, ասում է ատամնաբույժ Եկատերինա Տերենտևան։
Սննդաբան Միխայիլ Գինզբուրգը խոսել է տարեցների համար բուլղարական պղպեղի օգտակարության մասին։ «Մոսկվա 24»-ի հետ զրույցում մասնագետը պարզաբանել է, որ այս բանջարեղենը կօգնի տարեց մարդկանց աթերոսկլերոզի, հոդատապի, շաքարախտի, հիպերտոնիայի կանխարգելման գործում։
Գլխուղեղը, ինչպես մնացած բոլոր օրգանները, սնվում է թթվածնով հարուստ զարկերակային արյունով: Անոթների խցանման կամ վնասման դեպքում զարգանում է ինսուլտ: Հենց այս թեմայի շուրջ էլ զրուցել ենք նյարդաբան, նեյրոինտերվենցիոն վիրաբույժ Ժորա Բաղդասարյանի հետ:
Գաստրոէնտերոլոգ Եկատերինա Կաշուխն ասել է, որ շաքարային դիաբետով տառապողները կարիք չունեն ամբողջությամբ հրաժարվել քաղցրավենիքից։ Մասնագետի խոսքով՝ պետք է պարզապես կարգավորել սննդակարգը և այն ավելի առողջ դարձնել։
Արդեն մեկ ամիս կլինի, երեխաների համար պետպատվերի տեղերը սպառված են: Մինչև 2023թ. դիաբետ ունեցող երեխան պետք է վճարի օրական 20.000 դրամ, որպեսզի դիսպանսեր բուժում ստանա։ 168.am-ին իրենց մտահոգությունն են հայտնել մի քանի ծնող:
Այսօր ամենապահանջված և փնտրվող բժիշկների թվում նաև ներզատաբաններն են կամ էնդոկրինոլոգները: Ներզատաբանությունն ուսումնասիրում է ներզատիչ գեղձերի զարգացումը, կազմությունը և ֆունկցիան, հորմոնների ֆիզիոլոգ, ազդեցության մեխանիզմները, ինչպես նաև մշակում ներզատիչ համակարգի հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման մեթոդներ։ Հորմոնային կամ ներզատական համակարգն ազդում է մարդու նյութափոխանակության, աճի և բազմաթիվ այլ գործընթացների վրա:
Բուժիչ նպատակներով մթերում են երկամյա տերևները, ճիշտ չորացրած հումքն ունի բաց կանաչ գույն։ Տերևը պարունակում է եթերային յուղ, դաբաղային և դառը նյութեր, խեժ, օրգանական թթուներ, տանին, կատեխին, ֆլավոններ, անտոցիաններ։