
Չորամրգեր, որոնք բարելավում են մարսողական ու սիրտ-անոթային համակարգերի աշխատանքը

Սննդաբան Անաստասիա Կալմուրզինան կարծում է, որ չորացրած մրգերը բարելավում են սիրտ-անոթային և մարսողական համակարգերի աշխատանքը: Բժշկի խոսքով՝ հատկապես օգտակար է սալորաչիրը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Մասնագետը նշել է, որ օգտակարությունը կայանում է չորամրգերում մեծ քանակությամբ վիտամինների մեջ, այդ թվում՝ կալիումը, մագնեզիումը, ցինկը և այլն:
«Եթե մարդն առողջ է, ապա կարելի է ամեն օր օգտագործել սև սալորը: Այն բարելավում է ախորժակը, միաժամանակ խրոնիկ փորկապության դեմ հիանալի բնական դեղամիջոց է»,-ասել է մասնագետը:
Կալմուրզինան տեղեկացրել է, որ օրական կարելի է ուտել մինչև 10 սև սալոր:
Միաժամանակ ավելացրել է, որ այն ուտել խորհուրդ չի տալիս շաքարային դիաբետ ունեցող մարդկանց, նաև՝ կերակրող մայրերին: Այս չորամրգերում կան մեծ քանակությամբ շաքարային նյութեր, որոնք երեխաների մոտ առաջացնում են փորի փքվածություն: