Բաժիններ՝

Սննդաբանը՝ տարեցների համար բուլղարական պղպեղի օգտակարության մասին

Սննդաբան Միխայիլ Գինզբուրգը խոսել է տարեցների համար բուլղարական պղպեղի օգտակարության մասին։ «Մոսկվա 24»-ի հետ զրույցում մասնագետը պարզաբանել է, որ այս բանջարեղենը կօգնի տարեց մարդկանց աթերոսկլերոզի, հոդատապի, շաքարախտի, հիպերտոնիայի կանխարգելման գործում։

Ըստ shantnews-ի՝ սննդաբանը նշել է, որ բուլղարական պղպեղը պարունակում է կարոտինոիդներ, սննդային մանրաթելեր և տարբեր հանքանյութեր, այդ թվում՝ կալիում և մագնեզիում։ Դրանք իրենց հերթին օգտակար են սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար։ Կարոտինոիդները նաև գործում են որպես հակաօքսիդանտներ։

Գինզբուրգը հավելել է, որ շաքարային դիաբետով հիվանդները պետք է սննդակարգում ներառեն նաև բուլղարական պղպեղ, քանի որ բանջարեղենում պարունակվող սննդային մանրաթելերը դանդաղեցնում են շաքարի կլանումը` հայտնում է 360 հեռուստաալիքը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս