
Որոնք են բերանի տհաճ հոտով ուղեկցվող հիվանդությունները

Բերանի տհաճ հոտը՝ հալիտոզը, առաջանում է բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ քաղցկեղը և շաքարախտը, ըստ shantnews-ի՝ ասել է ատամնաբույժ Տատյանա Սումցովան։ aif.ru-ին տված հարցազրույցում բժիշկը թվարկել է նաև այս ախտանիշով ուղեկցվող այլ հիվանդություններ։
Սումցովայի խոսքով՝ բերանի տհաճ հոտն առաջանում է որոշակի մթերքներ, օրինակ՝ սոխ կամ սխտոր օգտագործելիս, օրգանիզմում բնական պրոցեսների կամ պաթոլոգիաների զարգացման պատճառով։
Նա բացատրել է, որ հալիտոզը կարող է ի հայտ գալ կարիեսի և պուլպիտի, բերանի չորության դեպքում: Այս ախտանիշը նաև ուղեկցում է այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են՝ գաստրիտը և գրգռված աղիքի համախտանիշը:
Բժիշկը հավելել է, որ հիվանդ լեղապարկով, լյարդով, տուբերկուլոզով կամ շաքարային դիաբետով հիվանդները ևս կարող են բերանից տհաճ հոտ ունենալ:
Եզրափակելով ՝Սումցովան ասել է, որ հալիտոզը կարող է լինել երիկամների հիվանդության, քաղցկեղի և որոշ հոգեկան խանգարումների նախանշան։