Բաժիններ՝

Սպիտակ հացի չափից ավելի օգտագործումը վտանգավոր է

Սպիտակ հացի չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել հոդատապի (նյութափոխանակության հիվանդություն, որն առաջացնում է բորբոքային պրոցես) և մի շարք այլ լուրջ հիվանդությունների զարգացման, ըստ shantnews-ի՝ զգուշացրել է սննդաբան Միխայիլ Գինսբուրգը։ Մասնագետը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում խոսել է սպիտակ ալյուրի պատրաստված մթերքից կախվածություն ունենալու վտանգավոր հետեւանքների մասին։

Ըստ Գինսբուրգի՝ մայս տեսակի հացը գործնականում սննդային արժեք չունի, սակայն գլիկեմիկ ինդեքսը բավականին բարձր է։

Սպիտակ հացից ստացված օսլան բավականին արագ քայքայվում է գլյուկոզայի, որը շատ արագ ներծծվում է, ինչի արդյունքում արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է։ Զարգանում է մետաբոլիկ համախտանիշ։

Խոսքը ժամանակակից ապրելակերպի հիվանդությունների մասին է՝ հիպերտոնիա, աթերոսկլերոզ, շաքարային դիաբետ, ուռուցքներ, հոդատապ։

Կարդացեք նաև

«Լավ այլընտրանք է գորշ կոպիտ հացը, որը պատրաստված է երկրորդ կարգի ամբողջական ալյուրից: Նման հացն ավելի դանդաղ է մարսվում, իսկ գլիկեմիկ ինդեքսն ավելի ցածր է»,- եզրափակել է Գինսբուրգը։

Տեսանյութեր

Լրահոս