
Նստակյաց կենցաղը մահացու է. գիտնականներ

Նստակյաց կենցաղը կարող է մոլորակի 1.4 միլիարդ բնակչի առողջությունը լրջորեն վտանգել, այս եզրակացության են եկել Առողջապահության միջազգային կազմակերպության մասնագետները:
Ֆիզիկապես պասիվ մարդիկ կարող են սրտանոթային խնդիրներ ունենալ, 2-րդ տիպի շաքարային դիաբետով, կրծքագեղձի և հաստ աղիքի քաղցկեղով հիվանդանալ, գրում է The Lancet Global Health պարբերականը:
Ֆիզիկական ակտիվության նվազումը կապված է նստակյաց աշխատանքի և այն հակվածության հետ, որ մարդիկ ամենուր փորձում են տեղաշարժվել մեքենաներով, հասարակական տրանսպորտով, կամ շենքերում՝ վերելակներով: Այդպիսի միտումն ակնհայտ է Արևմուտքում, Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում:
18-ից 64 տարեկաններին մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական ոչ պակաս քան 75 ժամ ֆիզիկական վարժություններ կատարել, քայլել, լողալ, հեծանիվ քշել կամ մարզասրահ այցելել: